ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 10:07:37 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՄԱՅԻՍ » 2 » ՀՀ օմբութսմենը հանդես է եկել միջնորդի դեր ստանձնելու հանձնառությամբ
12:40:35 PM
ՀՀ օմբութսմենը հանդես է եկել միջնորդի դեր ստանձնելու հանձնառությամբ
ՀՀ օմբութսմենը հանդես է եկել միջնորդի դեր ստանձնելու հանձնառությամբ

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել իշխանական կոալիցիայի ու Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսություն սկսելու հարցում միջնորդի դեր ստանձնելու հանձնառությամբ:

 Երեկ նա այդ առնչությամբ մի նոր հայտարարություն է արել՝ նկատի ունենալով ապրիլի 28-ին Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում իշխանության հետ երկխոսության դեռ «բաց դռների» մասին արած հայտարարությունը: Իսկ ՀՀ օմբուդսմենի նոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

  «Հաշվի առնելով Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջեւ ձեւավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները, 
շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008թ. մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով մի շարք մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությանը, հավաստելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է միջամտել քաղաքական գործընթացներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այն էլ բացառապես մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով, ընդունելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների պնդումները՝ միջնորդի կարիք չունենալու մասին, եւ ներկա իրավիճակում նպատակահարմար չհամարելով կողմերին ներկայացնել գրավոր առաջարկներ, վերահաստատելով իմ պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության, դիմելով հատկապես մեր այն համաքաղաքացիներին, ովքեր գտնում են, որ 2008թ. մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով դեռեւս վերականգնված չեն իրենց խախտված իրավունքները՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի նշված խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը, ինչպես նաեւ պատրաստ է ընդունել անհատական դիմումներ այս եւ այլ խնդիրների առնչությամբ»: 
Քաղաքական վերլուծաբանները Կ. Անդրեասյանի այս հայտարարությունը որակում են որպես ճիշտ ժամանակին արված ու ապրիլի 28-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձներն ու այդ ֆոնին՝ կոալիցիայում առաջացած խմորումները խորությամբ ընկալելու արդյունք 

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 
Նյութը` ըստ aravot.am – ի 2011-04-30
 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:


ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ՀՀ օմբութսմեն P.R.+721 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan