ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 1:14:20 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՀՈՒՆԻՍ » 2 » Հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մկրտության մանրամասները հորդանանից, կամ «Արարատի» ուխնտ ի երուսաղեմ` Օր 3-րդ
9:36:36 PM
Հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մկրտության մանրամասները հորդանանից, կամ «Արարատի» ուխնտ ի երուսաղեմ` Օր 3-րդ
Գողգոթա 

Մայիսի 15-ին առավոտյան 8:00-ին ուխտավորները մասնակցեցին Պատարագի` Սուրբ Աստվածածնի Տաճարում` Սուրբ Կույսի Գերեզմանի վրա: Պատարագը մատուցեց Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը, դպրաց բաժինը կատարեց «Արարատ» երգչախումբը: Պատարագից հետո ուխտավորները արժանացան Սուրբ հաղորդության խորհրդին: 
Կեսoրին մեկնեցին Հորդանան, ուր Հովհաննես Մկրտիչը մկրտել էր Քրիստոսին: Տեր Հակոբի ու Տեր Սարգսի ձեռամբ, մասնակցությամբ «Արարատ» երգչախմբի և ներկայությամբ ուխտավորների տեղի ունեցավ երկու անձերի` Գագիկ Շամշյանի և Էմիլ Սադաջովսի մկրտության արարողությունը` կնքահայրությամբ Տ. Տիրան աբեղա Հակոբյանի, և Տ. Խոսրով քահանա Ստեփանյանի: 
Տեղի ունեցավ ճաշի արաողություն, բոլոր ներկաները առիթ ունեցան իրենց շնորհավորանքներն ու զգացումները փոխանցելու նորոգ Մկրտյալներին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ հոգևոր անվանբ Սարգիս և Ռիգայից Էմիլ Սադաջովսին՝ հոգևոր անվամբ Հովհաննես: Ճաշի ավարտից հետո խումբը այցելեց Մեռյալ ծով: 

Հաջորդ կանգառը Փրկչի Հարության տաճաում էր: Երեկոյան ժամը 21:00-ին, տաճարի դռները փակվեցին և բացվեցին առավոտյան ժամը 05:00-ին: 
Հոգեշնորհ Տ. Տիրան աբեղա Հակոբյանի ուղեկցությամբ և բացատրություններով ուխտավորները ծանոթացան և աղոթեցին Ս. Հարության Տաճարի սրբատեղիներում` Գողգոթա, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Վարդան, Ս. Կարապետ, Գյուտ Խաչի խորանների մոտ, ինչպես նաև Տիրոջ Ս. Գերեզմանին: 

Մասնակցեցին գիշերային ժամերգության, և ժամ 4:00-ին, Ս. Պատարագին, որը մատուցվեց անմիջապես Քրիստոսի Ս. Գերեզմանին: Ս.Պատարագը մատուցեց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանը, դպրաց բաժինը կատարեց «Արարատ» երգչախումբը: Ս. Պատարագի ավարտին բոլոր ուխտավորները և առաջնորդող հոգևորականները արժանացան Ս. Հաղորդության: 
Հիշեցնենք, որ Հայաստանից մեկնած ուխտավորների թվում էին նաև լրագրողներ «Շողակաթ» հեռուստաընկերությունից, որոնց ֆիլմերն ու հոլովակները դեռ կդիտենք: 



Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+832 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan