ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 1:10:13 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 22 » ԹԵՄԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ` ՍՐԲԱՊԻՂԾ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
10:39:05 PM
ԹԵՄԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ` ՍՐԲԱՊԻՂԾ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցու վրա բարբարոսական հարձակում է կատարվել 

 Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա բարբարոսական հարձակում է կատարվել. տեղեկացնում է «Երկիր Մեդիան»։ Օգոստոսի 19-ի երեկոյան եկեղեցի են մտել 2 վրացի երիտասարդներ, ամենայն հավանականությամբ` հարբած, եւ լկտի ու անհարգալից պահվածք դրսեւորել: 

 Հոգեւոր հայրերն այդ ժամանակ բացակայել են: Եկեղեցում են եղել միայն 2 կին աշխատակցուհիները, մոմավաճառն ու հավաքարարը: 

 Երիտասարդներից մեկը հատկապես շատ ագրեսիվ է պահել իրեն: Նա մոտեցել է խորանի մոտ դրված Սուրբ Գրքին, սկսել կոպիտ շարժումներով թերթել այն, ինչի հետեւանքով էջերից մեկը պոկվել է: Չբավարարվելով դրանով` նա բազմել է եպիսկոպոսական գահին: 
 Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել սանձարձակին եւ դուրս անել նրանց: Բարբարոսները պոկել են եկեղեցու դռներին փակցված հայտարարությունները եւ ցուցադրաբար այրել դրանք: 

 Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տեղեկացմամբ` իրենք դիմել են ոստիկանություն: 
Հարկ է նշել, որ առնվազն 2 պատժելի արարք կարելի է արձանագրել` հոգեւոր տաճարի պղծում եւ հավատքի նկատմամբ վիրավորանք, ինչպես նաեւ՝ խուլիգանություն: Առաջնորդարանը պատրաստվում է դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարություն եւ պետական այլ կառույցների, ինչպես նաեւ բողոքի նոտա փոխանցել Վրաց ուղղափառ եկեղեցուն: 

 Վազգեն եպիսկոպոսի համոզմամբ` վրացի երիտասարդների այս արարքը հետեւանքն է հուլիսի 5-ին Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխության, ինչը նախատեսում է իրավական կարգավիճակ տալ երկրի կրոնական փոքրամասնություններին: Դրանից հետո սկիզբ առավ հակահայկական շարժում, որը մինչ օրս չի դադարում: Վրացական մամուլը եւ հեռուստաալիքներն առանձնահատուկ տեղ են հատկացնում հայկական թեմաներով հոդվածներին եւ հաղորդումներին: 

 Վիրահայոց հոգեւոր առաջնորդի խոսքով` սա նաեւ վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների ծայրահեղ եւ ազգայնամոլ քարոզչության արդյունքն է, որի հետեւանքները վիրահայությունը զգում է նաեւ կենցաղային մակարդակում: 
Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվածի կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն առաջիկայում հանդես կգա նաեւ հայտարարությամբ: Մինչ այդ կատարվածի մասին բանավոր հաղորդվել է Վրաստանի հանրային պաշտպանին: 

 Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտակայքում գտնվող հյուրանոցի պատին անհայտ անձինք հայերի հասցեին հայհոյանքներ էին գրել: Վստահաբար, սա վրաց հասարակությանը մոլորեցնելու եւ հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելու նպատակ է հետապնդում: 

Նյութը ըստ yerkir.am-ի Նկար 1-ը` yerkir.am –ից 15:43 - 22.08.2011 


 Հ.Գ.
 Վստահ եմ, որ շուտով այս նյութն էլ կտարածվի համացանցով: Վստահ եմ նաև, որ շատ անձեր կփորձեն կատարվածի մեջ հրապարակավ մեղադրել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն, Կաթողիկոսին կամ որևէ թեմի առաջնորդի:  
 Կանխավ հայտարարում եմ, որ այդպես չէ` քանի որ, եկեղեցին ուխտատեղի է այնքան ժամանակ, քանի դեռ ուխտավոր ունի: Կարծում եմ որ այս օրվա Վիրահայոց թեմի երիտասարդներն են պասիվ: Այս օրվա տվյալներով նրանց ունեցած «գործունեության» ադրդունքների վրա ստեղծված կարծիքս է: 
 Նրանք` ովքեր կաթողիկոսից մաքուր և պահպանված եկեղեցի են պահանջում`  ավելի լավ կաթողիկոսի պահանջը չունեն, այլ պահակի… 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+640 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan