ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 3:53:39 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 15 » Հայաստանում 47 հազար երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:
7:12:50 PM
Հայաստանում 47 հազար երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս տվյալը ձևակերպենք ըստ վարչապետի: 

 Ինչպե՞ս նա կներկայացնի. «Ծայրահեղ աղքատ երեխաների թիվը կրճատվել է եւ հասել 27 հազարի»: 
Հասկանու՞մ եք, այս ցուցանիշը մի քանի հազարով ավել է մի քանի տարի առաջվա ցուցանիշից: 

 Վերջերս Վարդենիսի գյուղերից մեկում էի, որտեղ տեղավորվել են Ադրբեջանից մազապուրծ եղած մարդիկ: Ընտանիքում կա երեք անչափահաս` 5, 7, 9 տարեկան, նրանց հայրը, մայրը եւ պապը: Ապրում են իսկապես ծայրահեղ աղքատ պայմաններում: 7 եւ 9 տարեկան երեխաները գյուղում եւ նրա հարակից տարածքներում երկաթ են հավաքում, որ ծախեն, հաց ունենան ուտելու: Այս ընտանիքին մարտ ամսից կտրել են 40 հազար դրամանոց նպաստից, որովհետեւ սեպտեմբերին պետք է 20 հազար դրամով բարձրացնեին պապիկի թոշակը: Պապիկն ասում է` այո, բարձրացրել են, բայց «էդ 20 հազարը հլը չեն տվել»: 

Վարչապետը ցանկացած առիթով կարող է հայտարարել իր լավատեսական հայտարարությունը` կրճատել ենք ծայրահեղ աղքատ երեխաների թիվը: Իմ պատկերացմամբ, եթե կրճատման մտածված քաղաքականություն չկա, երեխաները կարող են կրճատվել մի տարբերակով, որը ձեւակերպվում է այսպես (ներողություն դաժանության համար)` չկա երեխա, չկա խնդիր: 

 Վարչապետը բոլոր թվերի բոլոր կողմերում է, որոնց շուրջը, մեջը մարդիկ չկան: Իրենով վարչապետը լցրել է իր ունեցած բոլոր տվյալները: Հասկանու՞մ եք` վարչապետի ընտանիքում շմոլ գազը չի կարող հետեւանքներ թողնել, իսկ ի՞նչ է ծայրահեղ աղքատ ընտանիքը: Դա ինչ-որ չափով ենթադրում է կյանքի պայմանների հանդեպ առնվազն մի վերաբերմունք, որը հնարավոր է դարձնում շմոլ գազից թունավորումը: Նրանք ժամանակ եւ գիտակցություն չունեն կենտրոնանալու հենց շմոլ գազի հետեւանքների վրա: Նրանք երկաթ են հավաքում, որ հացի փող ունենան: Ինչպե՞ս վարվել երեխաների հանդեպ իշխանության վերաբերմունքի հետ: Ինձ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու՞ առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան պարագայում պետությունը վճարում է 50 հազար դրամ: Ինչու՞ է նույն գումարը տալիս եթե խոսքը ոչ թե առաջինի, այլ երկրորդի մասին է: Սա ի՞նչ է` խրախուսանք, թե փոխհատուցում: Եվ, ընդհանրապես, այս ի՞նչ 50 հազար է: 

Ես չեմ կասկածում, որ կառավարությունում նստած են «քցող-բռնող»մարդիկ: Բայց երբ քցում-բռնում եք, տղերք, մի ասեք, թե երկիրը ներքաշվում է դեմոգրա‎‎իական աղետի մեջ, որովհետեւ դեմոգրա‎ֆ‎իական աղետն այնտեղ է, որտեղ կյանքը ինքնահոսի է մատնված: Ես չեմ ասում ձեր բոլոր գործերը թողեք եւ լուծեք ծայրահեղ աղքատ երեխաների խնդիրը, ես ասում եմ` մի խոսեք այլ բաներից, ասենք, ԵԺԿ-ին անդամակցելուց, Հռոմի Պապի մոտ ընդունելության արժանանալու պատվից, քանի դեռ կան ծայրահեղ աղքատ երեխաներ: Տղերք, մի խոսեք, էլի: 20 հեռուստաընկերություն պահելով հենց դա եք փորձել հասկացնել բոլորին` որ ծայրահեղ աղքատներ չկան: Իսկ ես ասում եմ` սոված երեխան ձեր դեմ ոչինչ չի ասում, էլի կլինեն սոված երեխաներ, ասենք, հարբեցող ծնողների պատճառով, ընտանիքը կձախողի վարկային պարտավորությունը եւ երեխաները կմնան սոված (չեմ քննարկում, թե կառավարությունն ինչ մեղք կարող է ունենալ այդ ձախողման մեջ), ես ասում եմ` դուք չեք կարող լինել երջանիկ կամ ձեր աշխատանքով բավարարված մարդիկ, սոված, ծայրահեղ աղքատ երեխաները ձեր ճշգրտության զսպանակն են այն իմաստով, որ ինչքան էլ ճիշտ անեք ամեն ինչ, նախ դուք երբեք ձեր գործողություններում նրանցից յուրաքանչյուրին առանձին հաշվի չեք առնի (միգուցե օբյեկտիվորեն չեք կարող), բայց գոնե հիշեք, որ արտասվողները նրանք են: 

 Հիշեք երեխաների արցունքները, որոնց ակունքները ձեր մեջ են, բայց ոչ ձեր սրտում: Պարզապես հիշեք երեխաներին: 


Նյութը` yerkir.am–ից 18:31 - 15.12.2011 Սեյրան Հանոյան 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+705 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan