ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-03-28 / 7:52:57 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 17 » Հայաստան է ներխուժել «Ալյա Այաթ» աղանդավորական կառույցը,
3:12:44 PM
Հայաստան է ներխուժել «Ալյա Այաթ» աղանդավորական կառույցը,
Նոր աղանդ որը մարդկանց «բուժում» է ինքնահրկիզմամբ 

 Անձին, ում խաբելով ու զոմբիացնելով ներքաշել են աղանդավորական կառույց, նորմալ կյանքին վերադարձնելու համար կպահանջվի 2-7 տարի և ահռելի մեծ ֆինանսական միջոցներ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, իրենց կենտրոնը վերջին հինգ տարվա ընթացքում կարողացել է նման աջակցություն ցույց տալ ընդամենը 10-15 մարդու: 
Նրա գնահատմամբ` Հայաստանում շատ են ակտիվացել կրոնական կառույցները, հատկապես «Եհովայի վկաներ»-ը: Աղանդի ներկայացուցիչները տարբեր հայցերով դիմում են դատարան: Փորձում են իրենց ճնշվողի դերում ներկայացնել: 

 Կրոնական գրեթե բոլոր կառույցների արմատներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են տանում: Դրանք «սնվում» ու միջոցներ են ստանում հենց ԱՄՆ-ից: Քիչ կազմակերպություններ են եվրոպական կամ միջին ասիական: Վերջերս Հայաստան է ներխուժել Ալյա Այաթ անվանումով կրոնական կառույցը, որը մարդկանց «բուժում» է ինքնահրկիզմամբ: Այն սկզբնավորվել է Ղազախստանում: 

Հայաստանում գլուխ է բարձրացրել բողոքական ճյուղը, խարիզմատիկ եկեղեցին, եւ երկրում սկսել են անպատժելի իրավիճակում գործել: 
Խարբերդում «Աստծո զինվորներ» կառույցը ղեկավարում է Շողեր անունով մի կին, իսկ կառույց մուտք գործել չի կարող ոչ իրավապահ մարմնի, ոչ էլ պետական մարմնի ներկայացուցիչ, եթե անկոչ հյուր է: Ալեքսանդր Ամարյանի խոսքերով` եթե ուսումնասիրվի տիկնոջ գործունեությունը, հնարավոր է քրեական գործ հարուցել օրենսգրքի առաջինից մինչև վերջին հոդվածով: 

 Եկեղեցու դերն աղանդի դեմ պայքարում Ամարյանը համարում է ավելի փոքր, քան ժողովրդի ու կառավարության դերը: Ըստ նրա` կրոնական կառույցները հսկող օրենսդրություն պետք է լինի, պետք է պատրաստվեն փորձաքննություն կատարող մասնագետներ, կրոնագետ-հոգեբաններ, կրոնագետ-իրավաբաններ: Կրոնական դրդապատճառներով կատարվող սպանության դեպք է արձանագրվել, երբ դատախազությունը բանիմաց մասնագետ չի կարողացել տրամադրել: «Կրոնական կառույցներով զբաղվող իրավապահ մարմին է անհրաժեշտ: Աղանդներն աղաղակում են, որ իրենց ճնշում են, որը բացառվում է»,-համոզված է Ալեքսանդր Ամարյանը: 

Նյութը` Tert.am –ից 14:16 • 17.08.11 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: կառույց, «Ալյա Այաթ» աղանդավորական P.R.+670 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan