ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 9:20:47 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 9 » Գիտելիքի օրվա առիթով հանդիպեցին Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ
11:52:49 PM
Գիտելիքի օրվա առիթով հանդիպեցին Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ
Գլաձորցիները հանդիպեցին դեսպանի հետ 


 Համալսարանի ռեկտոր Ժ. Ջհանգիրյանի խոսքերով` քաղաքական գործիչների հետ հանդիպումները հնարավորություն են տալիս ուսանողությանը տեղյակ լինել ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականության մասին: 
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան Հայաստանի դիվանագիտական ծառայության գործունեության, հայ-չեխական հարաբերությունների ընթացքի հետ, ինպես նաև` լսեցին դեսպանի մեկնաբանությունները Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցի վերաբերյալ. «Այդ գործում որոշակի տեղաշարժեր կան, ինչը բանակցային գործընթացի արդյունք է»,-ասաց Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: 
 
 «Մենք ականատես եղանք Հարավային Սուդանի ինքնորոշմանը, իսկ Ադրբեջանի պարագայում ԼՂ-ի ինքնորոշման այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է լինելու»,- նշեց նա եւ հավելեց. «Ադրբեջանը սրիկա է»: 
Հարցին, թե բանակցային գործընթացից ԼՂ-ի դուրսմղումը դեսպանը չի՞ համարում բացթողում Հայաստանի կողմից, Տ. Սեյրանյանը պատասխանեց, որ դա Հայաստանի մեղքը չէ, դա պարտադրվել է: «Գուցե բացթողում է, բայց ՀՀ կառավարությունը միշտ ցանկացել է ԼՂ-ն տեսնել որպես բանակցային կողմ»,- մեկնաբանեց դեսպանը: 
Անդրադառնալով հայ-չեխական գործարար կապերին` նա նշեց, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Չեխիայի տնտեսության մեջ` կառուցելով հյուրանոցներ, ռեստորաններ: «Ցավալի է, իհարկե, որ այդ անձինք իրենց կապիտալի ներդնում են ոչ թե իրենց երկրի, այլ Չեխիայի սպասարկման ոլորտում»,- հավելեց դեսպանը: 
Իսկ «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի խոսքերով` այդ խնդիրն արդյունք է այն հանգամանքի, որ մեր երկրում բիզնեսն ապահովվագրված չէ: Հայ-չեխական հարաբերությունների զարգացման հարցում էլ կան որոշակի դժվարություններ: 

 Դեսպանի տվյալներով` Չեխիայում յուրաքանչյուր 4-րդ ավտոմեքենան աշխատում է ադրբեջանական վառելիքով, եւ իրենց խնդիրն է նվազեցնել այդ ազդեցությունը, բացի այդ` հաստատել հայ-չեխական կրթական համակարգերի համագործակցություն: 
«Գլաձոր» համալսարանի ռեկտորի խոսքերով` երկու երկրների ուսանողների միջև համագործակցությունը, որը կարող է կազմակերպվել պետական մակարդակով կամ առանձին բուհերի առաջարկներով, հնարավորություն կտա ցուցադրելու մեր մշակույթը, կրթությունն ու արվեստը. «Հայաստանը շատ բան ունի ցուցադրելու. իզուր չեն ասում, որ այն թանգարան է բաց երկնքի տակ»: 

 Ինչպես տեղեկացրեց պարոն Ջհանգիրյանը` առաջիկայում սպասվում են հանդիպումներ ոչ միայն քաղաքական գործիչների, այլև արվեստագետների, նկարիչների, երաժիշտների, դերասանների հետ. «Արվեստը հարստացնում և գեղեցկացնում է մարդու հոգին. Մեր ուսանողները պետք է լիցքավորվեն միայն դրական լիցքերով»,-ավելացրեց ռեկտորը: 

 Ժուռնալիստիակյի ֆակուլտետի ուսանողուհի Անի Պետրոսյանի համար անակնկալ էր սեպտեմբերի մեկին հանդիպել դեսպանի հետ. «Մենք նոր գիտելիքներ ստացանք մեր երկրի արտաքին քաղաքականության մասին: Բացի այդ` գովելի է, որ Արտաքին գործերի նախարարությունում աշխատում են նաև մեր համալսարանի շրջանավարտները»,-ավելացրեց Անի Պետրոսյանը: 
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:


 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+609 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan