ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 4:53:20 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 29 » Դպրոցում հոգևորսություն անող դասատու «Փրկության խոսք» աղանդի ներկայացուցիչ, Մ. Ղազարյանը աշխատանքից ազատվել է` հետո վերականգնվել «դատարանով»
11:53:25 AM
Դպրոցում հոգևորսություն անող դասատու «Փրկության խոսք» աղանդի ներկայացուցիչ, Մ. Ղազարյանը աշխատանքից ազատվել է` հետո վերականգնվել «դատարանով»
Արցախի աղանդավորները. Որոշել են վրեժ հանել դպրոցի տնօրենից 

 Չբավարարվելով այն բանով, որ առաջին ատյանի դատարանը բավական վիճահարույց վճիռ էր կայացրել՝ աղանդավորուհուն վերականգնելով դպրոցի իր աշխատանքին, նրա հայրը և ամուսինը որոշել են վրեժ հանել դպրոցի տնօրենից։ Սկզբում նրանք հոգեբանական գրոհներ են սկսել տնօրենի ընտանիքի վրա։ Մարիամի՝ ոչ մի տեղ չաշխատող ամուսինը՝ Արմենը, դպրոցի տնօրենին հայտարարել է, թե իրենք, բառացիորեն, «դուրս կմղեն ընտանիքը գյուղից, կամ էլ  ինքը նրանց պարզապես կմորթի…»։ 

 Համապատասխան կառույցներից պետք եղած հակահարվածը չստանալով` Մարիամի ընտանիքը վճռել է, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է։ Ավելին՝ նրանք, չամաչելով ամենուր հայտարարել են, որ լավ կապեր ունեն… ԼՂՀ կրթության և գիտության նախարարության ու դատարանի հետ։ 

 Աղանդավորների ընտանիքն իր հայտարարություններն ամրապնդել է կոնկրետ քայլերով։ Չամաչելով ոչնչից և չվախենալով ոչ ոքից՝ նրանք բացեիբաց սկսել են դպրոցի տնօրենի ընտանիքի հանդեպ շանտաժը։ Նախարարության տեսուչների, ավելի ճիշտ՝ առաջին ատյանի դատարանի, որը աղանդավորուհու օգտին է վճիռ արձակել, դատավորներից մեկի հոր, ով ԿԳ նախարարությունում տեսուչ է աշխատում, միջոցով բացահայտ ճնշում է գործադրվել տնօրենի վրա։ 

 Դրությունը, եթե իրականություն չլիներ, աբսուրդի թատրոն է հիշեցնում։ Պետական կառույցների՝ ընդդեմ աղանդների տարվող պայքարի ակտիվացման համապատկերին ընթանում է աղանդների դեմ հանդես եկած մարդկանց հանդեպ բացահայտ հարձակում։ Եվ հենց նույն պետական կառույցները ցուցադրում են լիակատար անտարբերություն, եթե չասենք ավելին։ 

 Փաստը մնում է փաստ, որ դպրոցում կարգուկանոն հաստատել համարձակված մարդն աղանդների հարձակման ժամանակ հայտնվել է փոքրամասնությունում, իսկ պետությունը նմանվել է անկաշառ դատավորի, ով, չմիջամտելով ընդամենը դիտում է մենամարտը։ 

Նյութը` emedia.am-ից 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Sekta, Axandi nerkayacucich, ԱՂԱՆԴ, AXAND, Փրկության խոսք, arcaxi axandner, Մ. Ղազարյան P.R.+1193 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan