ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 11:04:16 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 20 » «Չե՛նք լռելու»-ի ֆոտոշարքում Օձուն-ը անտեղի է հայտնվել
7:39:32 AM
«Չե՛նք լռելու»-ի ֆոտոշարքում Օձուն-ը անտեղի է հայտնվել
Օձունի եկեղեցին անտեր չէ 

 Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվը լինելով՝ մշտապես հետևում եմ Օձունին վերաբերվող նորություններին: «YouTube» -ում տեսնելով «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնություն իրեն կոչող խմբավորման կողմից «Անտերությունից կործանվող սրբավայրեր. բացառիկ կադրեր» եկեղեցիների նկարների շարքը` ցավով և զարմանքով այնտեղ գտանք Օձունի եկեղեցին (իրականությանը չհամապատասխանող նկարով): Նկար, որ նկարվել էր մինչև տանիքների խոտածածկի մաքրումն ու սալիկների նորոգումը:
 Այդ շարքում Օձունի եկեղեցին ավելորդ էր, եթե չասենք՝ վիրավորական, որովհետև Օձունի եկեղեցին անտեր չէ: Եկեղեցին ունի հոգևոր հովիվ, հզոր համայնք և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության «Հուշարձանների վերականգնման և պահպանության» վարչության հոգատար ձեռքերում: 

 Օձունի եկեղեցին վերոհիշյալ ֆոտոպատմության մեջ ներկայացված էր, որպես տասներեքերրորդ դարի կառույց, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Այն կառուցվել է Տրդատ երրորդ արքայի և Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից 303-313թթ. նախաքրիստոնեական տաճարի վայրում: 720- 728թթ. Սուրբ Հովհան Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցու կողմից ավելացվել են չորս գմբեթակիր սյուները, գմբեթը և քարե կամարակապերը: Այդ մասին հստակ գրված է Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու մոտ: 

 Վերոհիշյալ եկեղեցիների շարքում բազմաթիվ կեղծիքների կարելի է հանդիպել: Օրինակ` Հաղպատի վանքի մեծ գավթի երթիկից ջրահեռացման փոսիկում թափված ջուրը նենգաբար ներկայացված է որպես անտերության արդյունք, իսկ Ախթալայի Աստվածամոր որմնանկարի դեմքը ՝1793թ. լեզգիների կողմից հրանոթով քանդած, որպես անտերության հետևանք: 
Շարքում կա եկեղեցի, որը նույնիսկ դուրս է ՀՀ սահմաններից և, հայկական լինելով, գտնվում է Վրաստանի տարածքում: ՀՀ իշխանությունները և եկեղեցին չեն կարող վերջինիս պահպանությամբ զբաղվել: 

 
 Ներկայումս Օձունում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանի անմիջական վերահսկողությամբ: Սույն հոդվածի նպատակն է թույլ չտալ «Չե՛նք լռելու» -ին անտեղի շահարկել Օձունի եկեղեցին, քննադատել Վեհափառ Հայրապետին և ՀՀ վարչապետին , ում հանձնարարականով Մշակույթի նախարարը վերականգնվելիք հուշարձանների ցանկի մեջ ներառել է նաև Օձունի տաճարը: 

 «Չե՛նք լռելու»- ից պահանջում ենք ոչ թե լռել, այլ հավաստի տեղեկություններ ներկայացնել լայն հասարակությանը և մարդկանց մոլորության մեջ չգցել

 Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ` Տեր Վրթանես քհն. Բաղալյան 

 Նյութը` Hetq.am –ից 12:00, 18 օգոստոսի, 2011 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: անտեղի, ֆոտոշարք Օձուն, Չե՛նք լռելու P.R.+653 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan