ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-03-28 / 6:16:05 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԱՊՐԻԼ » 29 » ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԾԱՂԿԱՀԱՎԱՔԸ 27 ԱՊՐԻԼ
8:18:33 PM
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԾԱՂԿԱՀԱՎԱՔԸ 27 ԱՊՐԻԼ
 ԾԱՂԿԱՀԱՎԱՔ 
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

 Անցյալ տարի առաջին անգամ ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ապրիլի 24-ի անմեղ զոհերի հիշատակի ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային, օգտակար, բնապահպանական եւ խորհրդանշական տարբերակ առաջարկեց եւ իրագործեց ապրիլի 27-ին, որի այս տարվա կրկնությունը սկիզբ առնող գեղեցիկ ավանդության վկայություն է:

 Ուշադրությունս գրավեց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի այն խոսքը, թե պետք է իմանալ ոչ միայն ծաղիկ դնել, այլեւՙ տանել: 

 Հազիվ թե որեւէ մեկն այդ օրը Ծիծեռնակաբերդ բարձրանա առանց ծաղիկների, որ մարդկային հոսքի անբաժանելի մի մաս է եւ անհրաժեշտ մաս: Հարյուր հազարավորներ անցնում են կրակի կողքով, այնտեղ թողնում իրենց ապրումի ու զգացումի մի գույն, մի հետք, մի ծաղիկ: Ու երբ հեռանում են ամենքը, եւ մութը իջնում է ու ծածկում լույս ու ստվեր, հուշահամալիրի ներսի կրակը բոցկլտում ու ասես ձայնակցում է բոլորակված ծաղիկների այն լռություն-զգացմունքին, որ իրենց է փոխանցել մեզնից յուրաքանչյուրը: 
Ու լավ չէ, երբ հիշողության այս գեղեցկագույն պատկերը ամենասովորական ու առօրեական միջամտությամբ աղավաղվում-քանդվում է օրեր անց, երբ ծաղիկները թոշնում, խամրում են: Ռուբեն Խաչատրյանը անցած տարի պատմում էր, թե որքան ազդեցիկ էրՙ հիշատակի խորհրդանիշ-ծաղիկները եղաններով հավաքելու եւ որպես աղբ հուշահամալիրից դուրս տանելուՙ օտար մի քանի լրատվամիջոցների տեսանյութը: Եվ ահա ծնվում է ծաղիկներին այլընտրանքային վերաբերմունքի գաղափարը եւ առաջարկվում ծրագիրըՙ բնույթով բարոյական-մարդասիրական եւ բնապահպանականՙ նշանակությամբ: Ծրագրի հաջողությունը նախ եւ առաջ պայմանավորված է հեղինակների գաղափարական համոզվածությամբ եւ մասնակիցների ճիշտ վերաբերմունքով, ինչը այս ընթացիկ տասը տարիներին ջանադրաբար ներարկվել է երիտասարդներինՙ «Արեւորդի» էկո-ակումբների տեսական եւ պրակտիկ աշխատանքներով:

  Ծրագրի իրագործմանը նպաստող կարեւոր հանգամանքը աշխատանքի ճիշտ եւ կանոնավոր կազմակերպումն է: «Արեւորդի» էկո-ակումբների սաների հետ այս տարվա Ծիծեռնակաբերդի ծաղկահավաքին մասնակցեցին «Վիվասել ՄՏՍ»-ի աշխատակիցներ, ուսանողներ Երեւանի պետհամալսարանից եւ Հայաստանի ամերիկյան համալսարանից, Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցից, «Մակադամյան» հայ-կանադական ընկերությունից, «Հազարամյակի մարտահրավեր Հայաստան» կազմակերպությունից: Այս տարի նաեւ պաշտոնական բացում կատարվեցՙ մասնակցությամբ «Արեւորդի» էկո-ակումբի, «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» կազմակերպության եւ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների մասնակցությամբ: Առավոտյան սկսված ծաղկահավաքը ավարտվեց ուշ երեկոյան: Ծաղիկները խնամքով հավաքվեցին, եւ հուշահամալիրի ետնամասում տեղադրված առանձին սեղանիկների մոտ կանգնածները հատ-հատ անջատեցին ցողուններն ու գլխիկներըՙ տեսակավորելով ըստ կիրառման: Ցողուններից պատրաստվող պարարտախառնուրդը օգտագործվելու է հուշահամալիրի այգու հողամշակման աշխատանքներում: Ծաղկաթերթերը փռում էին ճերմակ պաստառներինՙ երկար տարածվող համալիրի մերձ հատվածում: Չորացնելուց հետո այդ թերթիկներն օգտագործվելու են թղթի վերամշակման մեջ, արեւորդիների ձեռքով պատրաստած բացիկների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշագրերի, շնորհակալագրերի ու հրավիրատոմսերի համար: Այս տարվա հիմնադրամի հրավիրատոմսերից մեկն, օրինակ, շատ առանձնահատուկ է. վերամշակված թուղթ-հրավիրատոմսը ինքն իրենով նաեւ ծաղկասերմի պարունակ է, որը կարելի է ցանել: 

 Ծաղկահավաքը ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գաղափարական դրսեւորումներից մեկն էՙ ուղղված հանրային բնապահպանական գիտակցության զարգացմանը, որպես ակցիա, ձեւի մեջ գեղեցիկ, բովանդակությամբՙ օգտակար եւ դաստիարակչական: Ծիծեռնակաբերդի ողջ տարածքը ասես ծաղկահովտի վերածված, հուշահամալիրը գույների ու բուրմունքի թարմության մեջ ներսուզված, փոխվում էր զգացողություններ, տրամադրություններ: 
Նախագիծը իրականացրեց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գլխավոր գործընկեր «Վիվասել-ՄՏՍ» ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութը` Azg.am-ից «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 29-04-2011


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:


ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+676 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan