ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 1:58:19 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 8 » Այսօր ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի վճիռ է հրապարակվել։
0:03:10 AM
Այսօր ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի վճիռ է հրապարակվել։
Դատ մամուլի դեմ: 
«Հայկական ժամանակից» խոշոր գումար կբռնագանձվի:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի գլխավորությամբ, այսօր ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի վճիռ է հրապարակել։

   Ըստ այդմ՝ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի օգտին «Հայկական ժամանակից» խոշոր գումար կբռնագանձվի։ Մասնավորապես, ըստ վճռի, թերթը պարտավորվում է պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 մլն 44 հազար դրամ։ Պատգամավորները դրանով ուզում են վերականգնել իրենց պատիվը։ Ի սկզբանե պատգամավորներից յուրքանաչյուրը հայցով 2.5 մլն դրամ էր պահանջել թերթից։  

  Հիշեցնենք, որ պատգամավորները թերթի դեմ հայց էին ներկայացրել այն նյութի հրապարակումից հետո, որում նշվում էր, որ ՌԴ-ում հարուցված մի շարք քրեական գործերում հիշատակվում է նաև նրանց անունները։ «Հայկական ժամանակի» թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում այս վճիռը մամուլի համար վտանգավոր նախադեպ համարեց։
   «Սա շատ վտանգավոր նախադեպ է լրատվամիջոցների համար։ Սա նշանակում է, որ այսուհետ որոշ մարդիկ սեփական դատարանների միջոցով վճիռներ կկորզեն, եթե իրենց վրա հղումով նյութեր հրապարակվեն»,- ասաց նա։ 

  Հայկ Գևորգյանի խոսքով՝ այս նախադեպը կշարունակվի, իսկ հարվածի տակ կդրվեն հիմնականում ոչ իշխանական լրատվամիջոցները։ Թերթի ղեկավարությունը մտադիր է վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, չնայած, որ ակնկալիքներ չունի։ Հայկ Գևորգյանը տեղեկացրեց, որ Հայաստանում բոլոր դատական ատյաններն սպառելուց հետո կդիմեն Եվրադատարան։ 
  Նշենք, որ դատարանն այս հարցը քննել է հունվարին 24-ին՝ առանց թերթի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանի մասնակցության։ Փաստաբանը վատառողջ է եղել և նիստին չի ներկայացել, սակայն դատարանն այդ հանգամանքը հաշվի չի առել և գործն առանց նրա ներկայության է քննել։ 
  
  Վահե Գրիգորյանը խոստացավ մեկնաբանություններ տալ վճռի ամբողջական բովանդակությանը ծանոթանալուց հետո միայն։ Նյութը` Tert.am –ից 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
  Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
   Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
   Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Haykakan jamanak, DAT MAMULI DEM P.R.+726 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՓԵՏՐՎԱՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan