ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 12:27:06 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒԼԻՍ » 13 » «Աստծուն փառք` հիշողությունս տեղն է»
9:16:42 PM
«Աստծուն փառք` հիշողությունս տեղն է»
ԿԼԱՌՆԵՏ` ՎԵՐԱՐԿՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ 

  Հրազդանի Կաքավաձոր գյուղում 1941թվականին ծնված Հենրիկ Սարգսյանը քայլելու հետ կապված խնդիրներ ունի և արդեն 17 տարի է, ինչ իր աշխատասիրությամբ համեստ արհեստանոցում բարի գործ է անում` շրջապատված լինելով կնոջ, դստեր և երկու թոռների հարգանքով և հոգատարությամբ: 
  -Ինչի՞ հետևանքով ձեռք բերեցիք հաշմանդամություն: 
 -1991թվականին մեքենաս վթարի ենթարկվեց և թռավ ձորը: Ողնաշարս վնասվեց, և այդպես մնացի սայլակի վրա; Դրան բուժում չկար… 
 -Ինչո՞վ եք զբաղվում: 
 -Ես ընդհանրապես զզվել եմ կոշիկների հետ գործ ունենալուց, հատկապես` իմ կոշիկների, բայց երբ հայտնվեցի նման վիճակում, «Կարմիր Խաչ» վերկանգնողական կենտրոնի քույրերից մեկը հայտնեց, որ կարող եմ կոշիկի արտադրամասում կոշիկ կարել սովորել: Սովորեցի կոշկակարություն և սկսեցի տանը նոր կոշիկներ կարել: Հետո տեսա, որ այդ գործի մեջ տուժում եմ, սկսեցի ոչ թե ինքս կարել, այլ վերանորոգել: 
 -Աշխատանքային ի՞նչ հաջողություններ եք ունեցել: 
 -Հաջողություններ աշխատանքի մեջ միշտ ունեցել եմ` շքանշաններ, դրամական պարգևներ…Իմ միակ անհաջողությունը եղավ վթարը և սայլակի վրա մնալը: 
 -Իսկ ներկայիս աշխատանքու՞մ: 
 -Ես 180-200 հաճախորդ ունեմ և բոլորի հեռախոսի համարները անգիր հիշում եմ: Աստծուն փառք` հիշողությունս տեղն է: Իսկ իմ շրջակայքում մեծ հարգանք եմ վայելում: 

 -Բժշկական ծառայությունների ժամանակ որևէ օգնություն ստանու՞մ եք: 
 -Վերջերս հիվանդ էի և հիվանդանոցում պառկեցի: Մեկ-երկու դեղ անվճար տվեցին, իսկ մնացածի համար ասացին` «Չունենք, պետք է դեղատնից առնեք»: Մինչդեռ առաջ, երբ «Կարմիր Խաչ» կենտրոնը շվեյցարացիներին էին ղեկավարում, ամեն ամիս 20 կիլոգրամանոց արկղով սնունդ էին տալիս: Շվեյցարացիների հեռանալուց հետո դա էլ չեղավ: 

 -Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունի՞ց; 
 -Ընդամենը 32000 դրամ: Ես 37 տարվա աշխատանքային փորձ ունեմ, մինչդեռ առաջին կարգի հաշմանդամները 50000 են ստանում: Երբ կինս դա ասաց սոցապի աշխատողին, նա սաաց, որ անունս նորից կգցեն համակարգիչ…Այսօր պետք է զանգահարեր, բայց չզանգահարեց: 
 -Ինչի՞ց եք դժգոհ: 
 -Մարդկանց վիճակից…Աշխատանքը և վարձատրությունը քիչ է: Հիմնականում մարզերից եկածներն են աշխատում Երևանում, իսկ իսկական արհեստավորները չեն գնահատվում: Ըստ իս ` դա է Հայաստան պետության ամենամեծ դճբախտությունը: 
 -Իսկ տեղաշարժվելու հետ կապած ի՞նչ դժվարություններ ունեք: 
 -Գրեթե չունեմ: Կինս օգնում է : Իսկ շենքը վերելակ ունի, որեց կարողանում եմ միայնակ օգտվել: 
 -Շենքը թեքահարթակ ունի՞: 
 -Այո, ես եմ սարքել տվել: 
 -Իսկ քաղաքում հանդիպե՞լ եք թեքահարթակների: 
 -Շատ չկան.. 
-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք այս պահին: 
 -Մինչև վթարը, բացի զոդող աշխատելուց, ես նաև կլառնետ էի նվագում: Պարզապես ռադիոյով լսում էի ինչ-որ երաժշտություն և միանգամից նվագում: Ես ձմռան վերարկուի համար նախատեսված 70 ռուբլիով կլառնետ էի գնել և նվագել հարսանիքների ժամանակ… 


 
 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+615 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒԼԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan