ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 10:50:33 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 6 » Աշխարհը փոքրանում է, "Terra Madre"-ն` ընդարձակվում
7:49:39 PM
Աշխարհը փոքրանում է, "Terra Madre"-ն` ընդարձակվում
Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում... 

 Հյուրընկալված իտալական «Terra Madre» կենսաբազմազանության պահպանման և զարգացման համաշխարհային հիմնադրամը կազմակերպել է միջոցառում, որի նպատակն է` խրախուսել Հայաստանում կենսաբազմազանության, ավանդական ուտեստների պահպանումը և զարգացումը, ինչպես նաև էկոտուրիզմը: 

 Հանդիպման բացման մասնակիցներից իտալական դեսպանատան ներկայացուցիչն ուրախ է տեսնել, որ Հայաստան ու Իտալիան համագործակցում են գյուղատնտեսության ոլորտում: Ինչպես տեղեկացրեց դեսպանը, «Terra Madre»-ն այցելում է տարբեր երկրներ, միավորում մարդկանց և նպաստում մշակութային ժառանգության ստեղծմանը. «Հայաստանը հարուստ է մշակութային ավանդույթներով, և այս իրադարձությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, ինչը մեծ դեր ունր յուրաքանչյուր երկրի էկոնամիկայի մեջ»,-ավելացրեց նա: 

 Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նշեց, որ Ագրարային համալսարանը հաճույքով է իր հարկի տակ կազմակերպում այս միջոցառումը` հաշվի առնելով դրա կարևորությունը Հայաստանի համար. «Աշխարհը ամեն օր մի քիչ փոքրանում է` ինֆորմացիայի արագության առումով, իսկ գլոբալացման դարում առաջանում է կարևոր խնդիր` ազգային առանձնահատկությունների պահպանումը»,-մեկնաբանեց Ար. Թարվերդյանը` ավելացնելով, որ Ագրարային համալսարանը մեծ անելիքներ ունի, քանի որ միջոցառումը կնպաստի առարկայական ծրագրերում ուղղումներ և փոփոխություններ մտցնելուն: 

 Հանդիպման մասնակիցներից «Պրեզիդիա մոտալ» ծրագրի կորդինատոր Ռուսլան Թորոսյանը նշեց, որ դրա նպատակն է` հավաքել արտադրողներին մեկ հարկի տակ և կազմակերպել քննարկումներ, որոնք կնպաստեն մեր խնդիրների լուծմանը, որոնցից կարևոր է ազգային ուտեստների զարգացումը. «Դրանց մի մասը ոչնչացման եզրին է, օրինակ` մոտալ պանիրը, որի մասին շատերը չգիտեն»,-ավելացրեց Ռ. Թորոսյանը: 

 Ագարարային համալսարանի ներկայացուցիչ Սարգիս Ավագյանը տեղեկացրեց, որ ազգային ուտեստները դարերի խորքից հասնելով մեզ` անվտանգ լինել չեն կարող, և իրենց խնդիրն է` մատուցել գենետիկորեն անվտանգ սնունդ, ինչը առողջ սերնդի գրավականն է: Իսկ երիտասարդության ներկայացուցիչ Տաթևիկ Հակոբյանը կոչ արեց երիտասարդներին նպաստել ազգային բուսատեսակների ու կենդանատեսակների պահպանմանը: 
 Միջոցառմանը ներգրավված է մաև «Marco Polo» ծրագիրը, որը 2008թ. ի վեր այցելել է 7 երկիր: 

 Մեկ այլ` «Flow food» ծրագրի ներկայացուցիչ Վիկտորիա Սմելկովան նշեց, որ իրենց նպատակն է` ուսուցողական ծրագրերի միջոցով նպաստել էկոլոգիապես մաքուր սննդի օգտագօրծմանը: 
 Նշենք որ բացի «Պրեզիդիա մոտալ» ծրագրից` «Terra Madre» հիմնադրամի մեջ են ներգրավված նաև չրերի, հատիկավորների, լավաշի, կաթի և գինու արտադրողները: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+590 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan