ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 1:18:18 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՕԳՕՍՏՈՍ » 6 » Ադրբեջանի պատճառով Բաթումի քաղաքում անցկացվող Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը տապալվել է
7:59:09 PM
Ադրբեջանի պատճառով Բաթումի քաղաքում անցկացվող Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը տապալվել է
"Շապիկային պատերազմ"` հայերի եւ ադրբեջանցիների միջեւ 

 Ադրբեջանական պատվիրակության պատճառով Բաթումի քաղաքում անցկացվող Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը տապալվել է: Պատճառը եղել է ադրբեջանցիների բարձրացրած հիստերիան` հայկական պատվիրակության անդամների շապիկների պատճառով: 
Հայկական թիմերի ներկայացուցիչները, ինչպես անցյալ տարվա նոյեմբերին, այնպես էլ այս անգամ հանդես են եկել հովանավոր «Արցախ ալկո»-ի լոգոտիպը կրող շապիկներով, ինչն ադրբեջանական կողմի համար սադրանքների պատճառ է դարձել: 

 Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գիտակների հայկական ասոցացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը պատմեց, որ ադրբեջանական պատվիրակությունը շապիկները հանելու պարտադրանքով դիմել է առաջնության հանձնաժողովին, որը, սակայն, թույլատրել է հայերին խաղալ այդ շապիկներով: 

 Այս ձախողումից հետո ադրբեջանցի մասնակիցները խաղի վերջին փուլի ընթացքում հագել են ադրբեջանական շապիկներ`"эриванское ханство, Азербайджан, since 1604" լոգոտիպերով, որից հետո հայկական կողմը հրաժարվել է մասնակցությունից. «Մենք գնացել էինք խաղալու համար, ոչ թե ադրբեջանցիների նման ինչ-որ կոմպլեքսներ ու պրոբլեմներ ցուցադրելու»,-ասաց Տիգրան Քոչարյանը: 

 Մասնակիցներից Լևոն Նիկողոսյանը նշեց, որ իրենք առանց որեւէ ենթատեքստի ներկայացրել են իրենց հովանավորին, ինչը հաստատել են առաջնության կազմակերպիչները: Բացի այդ` անցյալ տարվա նոյեմբերին այդ շապիկներով հանդես են եկել Իսրայելու, սակայն դա որևէ բողոքի առիթ չի տվել. «Մենք դրանք ինքնագլուխ չենք հագել, իսկ ադրբեջանցիների քայլերը նախօրոք մտածված են եղել: Այն, ինչ արվեց մեր կողմից` ճիշտ լուծում էր»,-մեկնաբանեց Լ. Նիկողոսյանը: 

 Գիտակների Հայկական Ասոցիացիայի մեկ այլ անդամ` Արայիկ Ավետիսյանը նշեց, որ վրացական կողմն աշխատել է չմիջամտել. «Կազմակերպիչները չէին փորձում լուծել խնդիրը. նրանք փորձում էին հարաբերությունները չփչացնել»,-ավելացրեց Ա. Ավետիսյանը: 

 Չնայած վերջին փուլի չեղյալ հայտարարվելուն` Տ. Քոչարյանը հավաստիացրեց, որ իրենց լավ են խաղացել. «Ադրբեջանական հասարակությունը հիվանդ է, իսկ ինտելեկտուալներն իրենց հաղթանակներն այնպես են հնչեցնում, կարծես մտել են Շուշի կամ Ստեփանակերտ»,-ասաց Տ. Քոչարյանը: 
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների առիթով հայկական պատվիրակության կողմից բողոք է ուղարկվել Մոսկվայի էթիկայի հանձնաժողովին, որից պատասխան կստացվի առաջիկա շաբաթների ընթացքում: 



 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Luiza Sukiasyan, Լևոն Նիկողոսյան, պատվիրակության, Բաթումի, Mrcuyt, ինտելեկտուալ մրցույթը, Ադրբեջանական P.R.+578 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan