ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 1:13:54 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 3 » 101ամյա Մովսես պապ. 500 բնակիչ ունեցող գյուղը պետք է ունենա 5 եկեղեցի: Գոնե մենք մի հատ ունենային
0:04:22 AM
101ամյա Մովսես պապ. 500 բնակիչ ունեցող գյուղը պետք է ունենա 5 եկեղեցի: Գոնե մենք մի հատ ունենային
Ոսկեհատում խաղողը «ոսկուց» չէ 

 Շատերս կերազեինք, որ մեր բնակավայրում ծնված ու մեծացած լիներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին ղեկվարող Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի ծնդավայրը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղն է (նախկին 4-րդ սովխոզ): 
Գյուղ հասնելուն պես այդ մասին եւս մեկ անգամ լսեցինք հենց ոսկեհատցիները, որոնք, ինչպես հպարտանում, այնպես էլ դժգոհություններով կիսվեցին մեզ հոտ. «Վայ- վայ- վայ պակաս տեղ չի թողել արդեն լրացրել է ամեն ինչ»,- ասում էր Ոսկեհատցի տիկին Ռիման: 
 Մուսալեռում (Կիլիկիա) ծնված ու մեծացած 101 տարեկան Մովսես Անաշյանը, ով արդեն 63 տարի ապրում է Ոսկեհատում այսօր էլ մտահոգված է գյուղի ծանրացած խնդիրներով: «Ժողովուրդը նեղ պայմանների մեջ է, հույս է, որ կաթողիկոսը մեր գյուղից է, չնայած ոչ մի բանով չի էլ օգնում: Պարտադիր էլ չի օգնի ինքը իր աշակերտների հետ է: Դեպի Մասիս գնացող մի ճանապարհ է սարքել: Դե հիմա», ասում էր 101- ամյա, բայց եւ առույգ Մովսես պապը: Չնայած գյուղի անվանումը կապված է խաղողի հետ, որ այս տարածքում խաղողի վազերը ոսկեգույն են եւ նախկինում ունեցել է խաղողի մեծ այգիններ, սկայան այսօր այդ այգինների փոխարեն ոսկեհատցիները զբաղվում են դաշտավարությամբ եւ յուրաքանչյուրի տան դիմաց երեւում էին ջերմատներ: 

 Գյուղի 930 հա վարելահողերից այսօր չի մշակվում 300 հա-ն: Չնայած դրան ոսկեհատցինների միակ զբաղմունքը այսօր հողագործությունն է, ուստի ստացված բերքից ու դրա վաճառքից դժգոհ էին շատ: 
Տիկին Ռիմայի դժգոհությունները շատ էին.«Խնդիրներ շատ ունենք` ոռոգնամ ջուրը իրականացվում է արտեզյան ջրերով: Շաբաթը մի անգամ ենք ոռոգման ջուր ունենում, սակայն փառքն Աստծուն խմելու ջուրը նորմալ է: Ոչ մի աշխատելու տեղ չկա հիմնական գյուղատնտեսություն չկա: 51 տարի է այստեղ եմ ապրում երանի այն ժամանակները, որ խաղող էինք հանձնում շատ լավ էր հիմա,ինչ տղաներս կոպեկի համար ընկել են ըստեղ- ընդեղ: Որ աշխատատեղ լիներ մեր երեխեքն էլ մեր հետ կլինեին»: 
 Զրուցակիցս հիմա էլ մտահոգվում էր թոռների համար, որ բանակից զորացրվեն ինչով են զբաղվելու: 
 Ոսկեհատում այդպես էլ մեզ չհաջողվեց հանդիպել գյուղապետ` Գեւորգ Ներսիսյանին (վերջինս կաթողիկոսի եղբայրն է) հետ: Սկզբում գյուղապետ Ներսիսյանը մեզ հեռախոսով հայտնեց, որ գտնվում է հիվանդանոցում, սակայն մի քանի ժամ անց ավագանու անդամներից մեկը` Հովհաննես Գնոյանը գյուղապետից իմացավ, որ վերջինս կարեւոր հանդիպման է գնացել: Իսկ հիվանդանոց զուտ պատրվակ էր մեզ չհանդիպելու համար: 
Գյուղացիները պատմում էին, որ ներկայիս գյուղապետի ղեկավարման տարիններին, ընդամենը գյուղում վերանորոգվել է գյուղի մանակապարտեզի եւ գյուղապետարանի շենքերը: Իսկ ահա գյուղում գործող բուժկետը գտնվում է անմխիթար վիճակում: Առաջին հայացքից կիսաքանդ կառույց հիշեցնող բուժկետը, թեպետ ապահովված է անհրաժեշտ բուժսարքավորումներոբ, բայց երբ բանը հասնում է դրանց օգտագործմանն այստեղ խնդիր է առաջանում, թե սարքավորումները իրենց տուփերից որտեղ պետք է տեղավրել: 
«Երկիր»-ի հետ զրույցում բուժկետի տնօրենը` Սրբուհի Սիմոնյանը նշեց, որ կա ծրագիր, ըստ որի մինչեւ 2012 թվականը կկառուցվի նոր բժշկական ամբուլատորիա: «Տեղի բնակիչները հիմականում տառապում են «դարի հիվանդություներով»` հիպերտոնյա, արյան ճնչում, դիաբետ, սրտի ամբավարարվածություն եւ այլն, սակայն ինֆեկցիոն տեսակետից մաքուր բնակավայր է»,-ասաց բուժկետի տնօրենը` հավելելով, որ Էջմիածնի տարածաշրջանին հատկացվել է ընդամենը երկու շտապ օգնության մեքենա, ինչը վերջինիս կարծիքով բավարար չէ: 
«15 տարվա կտրվածքով աշակերտների թիվը 50 տոկոսով կրճատվել է մեր գյուղում»,-ասում էր գյուղի միջնկարգ դպրոցի տնօրեն Մանվել Մանուկյան, ավելացնելով որ ներկա պահին դպրոց են հաճախում 230 աշակերտ: Չնայած հիշեցնենք, որ Ոսկեհատում այսօր բնակվում է 3300 բնակիչ: 
Բարեկարգ մանակապարտեզ էին հաճախում 54 երեխա, որոնց դաստիարակչական աշխատակազմը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես հավտքին եւ նույնիսկ միջոցառումներ կազմակերպում` բեմադրելով Աստվածաշնչյան դրվագներից: 
Սակայն ուշադրության է արժանի այն փաստը, որ Վեհափառի ծնդավայրում այսօր չկա եկեղեցի: 

 «Կցանկանայի` եկեղեցի լիներ, բայց չկա: Ջիվանի ասածի պես 500 բնակիչ ունեցող գյուղը պետք է ունենա 5 եկեղեցի: Գոնե մենք մի հատ ունենայինք»,- ասում էր Ոսկեհատի 101- ամյա Մովսես պապը: 
Ոսկեհատցիները պնդում էին, որ իրենց գյուղում օրեցօր արմատավորվում է տարբեր աղանդավորական խմբերտը: 
 Նորվեգացիները փախստականների համար դեռ 2003 թվականին կացարան են կառուցել եւ 27 ընտանիքներ ապահովել են տանիքով: 
Զնիվորական ծառայությունից արձակուրդ վերադարցած Արմենը նշեց, որ շատ է սիրում իր ծնդավայրը եւ ոչ մի տեղ ծառայությունից հետո չի պատրաստվում գնալ. «Ծառայություս վերջացնեմ հետ եմ վերադառանլու, տուն եմ կառուցելու ու ապրեմ այստեղ»: 

Ոսկեհատ-Երեւան 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Գոհար Փեփոյանին 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Voskehat, 101- ամյա, Մովսես պապ, Gohar Pepoyan, TER HAKOB P.R.+875 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan