ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 9:00:30 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՆՈՅԵՄԲԵՐ » 28 » Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր
8:00:25 PM
Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Ս. Կղեմես Հայրապետն առաջինն է «Առաքելական հայրերի» շարքում, որոնց գրվածքներից տեղեկանում ենք մ.թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորույթների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության մասին:
Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, որի քարոզների շնորհիվ մկրտվում է, ձեռնադրվում և 92 թվականին դառնում Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները` հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով: Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին: Նա հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ քաջաբար խոստովանել է Քրիստոսի աստվածությունը: Նահատակվել է 98 թվականին: Ս. Կղեմեսի վզից քարեր են կախել և ծովը նետել: 

Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է Ս. Պետրոս առաքյալին, որն էլ նրան ձեռնադրելով ուղարկել է Սիլիկիա: Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է արել նրան: Քաղաքապետը պատժել է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփել տապանի մեջ` «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1087 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՆՈՅԵՄԲԵՐ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan