ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 10:04:20 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՄԱՐՏ » 1 » ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ (ՄԱՍ 1-ԻՆ)
2:16:34 PM
ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ (ՄԱՍ 1-ԻՆ)
Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի` վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անակարող է տոկալ 40 օրերի ` ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությունը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն` օրական միայն մեկ անգամ ուտելով: Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա ս. Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի Ս. Զատիկը: 

4-րդ դարից առաջ քրիստոնեական հին գրականության մեջ գրեթե ոչ մի հիշատակություն չկա քառասնօրյա պահեցողության որևէ շրջանի մասին` ուրբաթ օրերի պահքի մասին բացահայտ հիշատակություն ունենալով հանդերձ: 2-րդ դարի վերջերին և 3-րդ դարի սկզբներին ապրող Տերտուղիանոս մատենագիրը հիշատակում է, որ Մոնտանական կոչվող խիստ հոգևոր հակումներ ունեցող աղանդը, որին հարում էր նաև ինքը` Տերտուղիանոսը, Զատկից առաջ երկու շաբաթ պահեցողություն էր անում, մինչ դեռ ուղղափառ քրիստոնյանները Զատկից առաջ մեկ, առավելը երկու օր էին պահք պահում: Ուրիշները նախքան Զատիկը 40 ժամ խիստ պահեցողություն անելու սովորություն են ունեցել: 

«Քառասնորդաց» բացատրությունն առաջին անգամ հիշվում է Նիկիայի ժողովի (325թ) Ե կանոնում` հավանաբար ակնարկելով Մեծ պահքի 40 օրերի շրջանը, որից առաջ հարկավոր էր անցկացնել եպիսկոպոսական տարեկան երեք ժողովներից մեկը: Ալեքսանդրիայի հայրապետներից ս. Աթանասն է, որ 330-ական թվականներին իր հոտին բացահայտորեն թելադրում է նախքան Ավագ շաբաթը 40 օր պահեցողություն անել: Ըստ արդի բանասերների և կանոնագետների` 4-րդ դարի երկրորդ կեսերին խմբագրված «Առաքելական կանոններ» կոչվող կանոնախմբի 8-րդ հոդվածում ասված է. «Առաքյալները տնօրինեցին, որ 40 օր պահք նշանակվի` հրաժարվելու համար ամեն չարությունից, մեղքից և կերակրից` նախքան Փրկչի չարչարանքների օրը, և ապա կատարեն չարչարանքների օրը` Տիրոջ Պասեքը, և Փրկչի Հարության տոնը… Քանզի Նույն Ինքը` Տերը մեր Քրիստոս, տերը տոների և տարեկան հիշատակությունների, 40 օր և 40 գիշեր պահք պահեց»(Կանոնագիրք հայոց, էջ 32): 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ 
Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+716 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan