ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 0:12:47 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՄԱՅԻՍ » 31 » Կառուցապատումների նպատակով քանդում և օտարում էն օձերի տները, որոնք հայտնվելով փողոցում...
8:33:41 PM
Կառուցապատումների նպատակով քանդում և օտարում էն օձերի տները, որոնք հայտնվելով փողոցում...
Օձերը ստիպված են այլ տարածքներ մտնում 

Ամեն անգամ տաք եղանակի հետ արդիականանում է օձերի դեմ պայքարի խնդիրը, որի մասին խոսեցին հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը և Կենդանաբանական այգու ակվատեռարիումի բաժնի վարիչ, «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: 
Կարեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքում ընդամենը 23 տեսակի օձ է բնակվում, որից ռեալ թունավոր են 4 տեսակները, որոնք են բոլորին հայտնի 
Գյուրզան, Հայկական Իժը, Լեռնատափաստանային Երևանյան Իժն է և Գարևսկու Իժը, որոնցից վերջինը բավական հազվադեպ է հանդիպում` Աշոցքի շրջանում և շատ լոկալիզացված` փոքր տարածք է, որտեղ հանդիպումը մարդկանց հետ գրեթե անհնարին է, քանի որ այդ տեսակի օձերը շատ քիչ են: Երևանյան Իժը փոքր չափսերի օձ է և թույլ թույն ունի և կրկին չափազանց քիչ է հանդիպում. «Այսինքն` Հայկական Իժը և Գյուրզան են հիմնականում այս տագնապի առարկան»: 
Լրագրողների այն հարցին, թե ինչու են այս տարի շատացել և ակտիվացել օձերը` բանախոսը պատասխանեց, որ այս տարին ոչ մի բանով աչքի չի ընյնում և որ դա բնության բնականոն ընթացքի սովորական մասն է`,- « Ամեն տարի գարնանը` օձերը ձմեռումից են դուրս գալիս և նրանց մոտ սկսվում է «Հարսանեկան» շրջանը և ավելի հաճախ են հանդիպում բնության մեջ», -նշեց բանախոսը և հավելեց, որ այդ ակտիվությունը պահպանվում է նաև ամռան ընթացքում և ինչքան շոգ է ամռանը` այդքան հաճախ են նրանք հանդիպում մեզ: 

Լրագրողների այն հարցին, թե ինչու են օձերը սկսում մտնել մարդկանց տներ և բակեր հարցին ի պատասխան Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ շատ հաճախ դա լինում է մարդկանց միջամտությունից ծնված հետևանքներով. «Ամենուրեք ակտիվ շինարարություններ են ընաթանում, որոնց ընթացքում քանդվում են նաև մի շարք օձերի բնավայրեր. Այդ իսկ պատճառով օձերը ստիպված են լինում լքել իրենց տարածքները և ման են գալիս նոր տարածքներ և ստիպված են լինում և բնակավայրեր մտնել և այգիներ»: 
Ըստ մասնագետի` բնության մեջ օձերի հանդիպելը միանշանակ բնական է: Մտահոգիչ է այն, որ մտնում են մարդկանց բակային տարածքները, այգիները և տները, բայց դա կատարվում է հենց մարդկանց մեղքով, որոնք քանդել են օձերի բնակավայրերը և հեռացրել նրանց իրենց բնականոն վիճակից: 


Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+957 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan