ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 6:29:22 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՄԱՐՏ » 1 » ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է. Ալեքսանդր Ամարյան
12:13:19 PM
ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է. Ալեքսանդր Ամարյան
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է։ 
Ալեքսանդր Ամարյանը, սակայն չցանկացավ նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, այլ պարզապես ասաց, որ դրա մասին կխոսի, երբ Հայաստանում ավարտվեն հետընտրական զարգացումները: 

«Մենք ուզում էին նրա անունը հրապարակել մինչև ընտրությունները, բայց վախեցանք հակաքարոզչություն անել: Բայց նրա անունը ուղիղ կապ ունի հանրահավաքների հետ: Հիշենք Ուկրաինայում ինչ արեցին «Աստծո դեսպանատուն» կառույցի ներկայացուցիչները, հիսուն հազար մարդ դուրս հանեցին։ Ընդհանրապես բոլոր երկրներում գունավոր հեղափոխություն իրականացրել են աղանդավորական շարժումների մեջ գտնվող քաղաքական գործիչները»,-ասաց նա: 
Անդրադառնալով «Աստծո հարսնացուները» կոչվող աղանդավորական կառույցին՝ նա ասաց, որ այն նոր չէ, պարզապես անվանումն է նոր և անծանոթ մարդկանց: 
Նա պատմեց, որ երբ Ուկրաինայում կատարվեց գունավոր հեղափոխություն, այն ժամանակ այնտեղ «Աստծո դեսպանատուն» կառույցն էր գործում, իսկ հեղափոխությունից հետո այն անվանափոխվեց և Հայաստանում հայտնվեց որպես «Կենդանի հավաք» կառույցը: 

«Հետագայում այս շարժումը դուրս եկավ «Աստծո դեսպանատուն» կառույցից և դարձավ «Աստծո հարսնացուները» և ստեղծվեց առանձին հավատք։ Սրանք նոր չեն գործում, արդեն մոտ երկու տարի է, սակայն ասպարեզ են դուրս գալիս այս անվամբ՝ նոր»,- ասաց նա: 

13:21 • 28.02.13 
Աղբյուրը` tert.am

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Ալեքսանդր Ամարյան, վերականգնողական և օգնության կենտրոն, Քայքայիչ պաշտամունքից տուժածների P.R.+590 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan