ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 1:50:39 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՀՈՒՆԻՍ » 27 » Հարկավոր է փոփոխել կրոնի եւ խղճի ազատության մասին օրենքը, մտցնել հոգեբանական եւ կրոնական էքստրեմիզմի մասին օրենք. Ա Ամարյան
1:44:37 AM
Հարկավոր է փոփոխել կրոնի եւ խղճի ազատության մասին օրենքը, մտցնել հոգեբանական եւ կրոնական էքստրեմիզմի մասին օրենք. Ա Ամարյան
ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրն էր ՙՔայքայիչ պաշտանմունքից տուժածների օգնության եւ վերականգնողական՚ կենտրոնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Ասուլիսի թեման քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունն էր, ըստ որի` այսուհետ, աղանդավոր դասալիքները համաներում կստանան եւ հանգիստ կարող են չծառայել հայոց բանակում. ՙԸնդունված է 2013 թվականի մայիսի 2-ին ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ՚ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. ՙՀայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին՚ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-13-րդ մասերով. 
ՙԴատվածություն չունեցած համարել 2002 թվականի ապրիլի 26-ից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թվականի մարտի 7-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քր. օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները: 

Դատվածություն չունեցած համարել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ՀՀ քր. օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները՚: 
Այս առումով պարոն Ամարյանը նշեց. 
- Այն մարդիկ, ովքեր դատվել են կրոնական շարժառիթներով` բանակում չծառայելու համար, իրենց դատվածությունը համարվում է չդատված, եւ անգամ նրանց գործերը կարճում են: Սա Եհովայի վկաներին տալիս է այն, որ որեւէ պատժամիջոց նրանց նկատմամբ` սահմանադրական պարտքը հայրենիքի նկատմամբ չկատարելու ուղղությամբ, չկա: Հայաստանում հենց այդ հոդվածով ունենք բազմաթիվ հետախուզվողներ եւ դատվածներ, եւ կարելի էր այս օրենքը կիրառել ոչ միայն Եհովայի վկաների նկատմամբ: Սա ոչ այդքան կրոնական ուղղությունների դեմ պայքարի հարցն է, որքան մեր դատաիրավական համակարգի ոչ մասնագիտական լինելու, որովհետեւ, եթե մասնագիտորեն եւ իրավաբանորեն որոշումները տրվեին, մենք այսօր չէինք կանգնի այս խնդրի առաջ: Եհովայի վկաները կարծում են, որ մեծ հաղթանակ են ստացել, բայց սա չէ հիմնականը, այստեղ ամենագլխավոր հարցն այն է, որ մեր օրենսդրական դաշտում օրենքները կիրառվում են ոչ մասնագիտորեն: Գոյություն ունի եվրոպական կոնվենցիայի, մարդու իրավունքների 9-րդ հոդվածի առաջին մաս, բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի հիշում 2-րդ մասի մասին: Հայաստանը գտնվում է կիսաբլոկադային վիճակում, եւ սահմանափակումներ մտցնելը շատ ավելի հեշտ կլիներ մեզ համար: Օրենքի երկրորդ մասը, եթե մասնագետները հիմնավորեին, ապա այսօրվա դրությամբ Եհովայի վկաները իրենց հաղթանակները չէին կարող տոնել: Տվյալ դեպքում մի լավ բան կա, որ այլեւս նրանք չեն կարող դիմել եվրոպական բարձր ատյաններ եւ ասել, որ իրենց Հայաստանում ճնշում են չծառայելու համար: 

- Քանի՞ նման դատվածներ կան: 
- Ըստ իրենց արդյունքների` մոտ 180 հոգի են: 
- Որեւէ պետություն ունի՞ նման օրինագիծ: 
- Ոչ, նման նախադեպ չկա: Այս ամենը տեղի է ունեցել մասնագետների բացակայության շնորհիվ: Հայաստանում շատ թույլ է կրոնական շարժառիթներով կատարված հանցագործությունների կամ կրոնական իրավունքի մասնագետների ինստիտուտը, անգամ դրսից չեն հրավիրում մասնագետներ: 
- Ի՞նչ հետեւանքներ կարող է բերել այս օրենքը: 
- Ինչ խոսք, ոչ դրական հետեւանքներ կունենա, դա թողնում եմ ընթերցողի հայեցողությանը: 

- Չկա՞ որեւէ տարբերակ, որով կարելի է ստուգել զինծառայությունից խուսափողը իսկապե՞ս պատկանում է այլ կրոնական ուղղության, թե` ոչ: 
- Իհարկե, հնարավոր չէ, որովհետեւ նորից եմ կրկնում, մենք չունենք համապատասխան մասնագետներ: Բացի այդ, այս ամենով կարելի է բիզնեսով զբաղվել: Օրինակ` կրոնական կառույցի ղեկավարը, որպեսզի տեղեկանք տա, որ տվյալ մարդը իր եկեղեցու անդամ է, ըստ որի նա կազատվի ծառայությունից, դա կանի մեծ գումարներով, ինչի արդյուքնում տուժում է մեր պետությունը եւ ազգային անվտանգությունը: 

- Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը: 
- Հարկավոր է փոփոխել կրոնի եւ խղճի ազատության մասին օրենքը, մտցնել հոգեբանական եւ կրոնական էքստրեմիզմի մասին օրենք, որը կհիմնավորի այն քայլերը, որը առկա է վերը նշված օրենքում, որը իր հերթին ի նպաստ չէ մեր երկրի ու պետականության համար, բայց սա պետք էր անել մինչ այդ օրենքի ընդունումը` ցավոք: 

Իրավունք Թերթ – Հանդիպում / Երեքշաբթի, 25 Հունիս 2013 00:00 
iravunk.com 
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ 

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: հոգեբանական, սեքս, sex, կրոնական էքստրեմիզմի մասին օրենք, փոփոխել կրոնի եւ խղճի ազատության մա, Ա Ամարյան P.R.+744 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan