ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԵՐ / 2024-04-16 / 11:14:48 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 20 » Հարցեր որոնք ամենաշատն են նյարդայնացնում տղաներին
11:52:47 PM
Հարցեր որոնք ամենաշատն են նյարդայնացնում տղաներին
Ո՞ր հարցերն են նյարդայնացնում տղաներին 
«Երբ տղամարդը լռում է, երկու բան կարող ես անել. առաջին՝ հանգիստ ես թողնում նրան, երկրորդ՝ հարցերովդ «խեղդում» ես նրան: 
Օրինակ՝ հարցնում ես՝ ինչի՞ մասին է մտածում նա, հետո թե ինչու է նա հենց այդ մասին մտածում, այնուհետեւ խնդրում ես՝ գուշակի՝ դու ինչի՞ մասին ես մտածում եւ այդպես շարունակ: Հետո էլ պիտի զարմանաս, որ այդ հարցերից նա նյարդայնանում է»,- գրում է ռուսական tata.ru կանացի օն-լայն ամսագիրը եւ ավելացնում, որ տղամարդիկ միայն այդ հարցերից չեն նյարդայնանում. ներկայացնում է ռուս տղամարդկանց միջեւ անցկացրած հարցման արդյունքները. 

«Իսկ դու ինձ սիրու՞մ ես» 
Կիրիլ, 27 տարեկան: «Աղջիկները սովորաբար այս հարցը տալիս են, երբ գիտեն՝ ստանալու են դրական պատասխան: Բայց եթե դու արդեն գիտես հարցի պատասխանը, ինչի՞ ես ավելորդ անգամ այդ մասին հարցնում: Եթե ես քեզ սիրում եմ, դու առաջինը կիմանաս այդ մասին»: 

«Ինչքա՞ն ուժեղ ես դու ինձ սիրում» 
Կոնստանտին, 21 տարեկան: «Իսկ սիրո ուժը չափվո՞ւմ է: Հետաքրքիր է՝քանի՞ ջոուլով, ամպերով կամ վատտով: Ես իսկապես քեզ սիրում եմ, բայց ինչի՞ այն չափել: Հնարավոր չէ՞՛ սիրել եւ միեւնույն ժամանակ հիմար հարցեր չտալ»: 

«Ինչո՞ւ ես դու ինձ սիրում» 
Վյաչիսլավ, 26 տարեկան: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է նման հարց տալ: Եթե ես սիրում եմ, ապա ամբողջէությամբ: Չի կարելի ասել՝ սիրում եմ աչքերդ, շուրթերդ, եղունգդները, իսկ մնացա՞ծը: Թվում է՝ այս հարցին պատասխանելու համար պիտի թվարկես մարմնի բոլոր մասերը, հետո բնավորության գծերը ու անպայման՝ ամբողջը լուսավոր ֆոնի վրա, իսկ դրա համար մի ամբողջ օրդ կարող է անցնել»: 

«Քեզ հետ ինձ լա՞վ ես զգում» 
Արտյոմ, 18 տարեկան: Մեկ է, չեմ կարող հասկանալ այս հարցը տալու իմաստը: Եթե ես քեզ հետ եմ, նշանակում է ինձ լավ եմ զգում: Վատ զգայի, վաղուց էի գնացել քեզանից: 

Ինչպիսի՞ հարցեր չեն սիրում հայ տղամարդիկ, փորձեցինք պարզել մենք ինքներս. 

«Հեռախոսիս համարը քեզ ո՞վ ա տվել» 
Գարիկ Առաքելյան, 21 տարեկան: Առաջին անգամ զանգել ես, ուզում ես խոսես քո զգացմունքների մասին, մեկ էլ հարցնում ա՝ համարս քեզ ո՞վ ա տվել: Բայց դա ի՞նչ կարեւոր ա, ես իմ սիրո մասին եմ խոսում, դու փորձում ես թեման շեղել, իսկ իմ զգացմունքնե՞րը: Չեմ սիրում, երբ աղջիկները ինձ էտ հարցն են տալիս: 

«Քանի՞ տարեկան ես» 
Մամիկոն Հարությունյան, 22 տարեկան: Գիտեմ՝ էս հարցը աղջիկները տալիս են, որ տարիքդ ճշտեն, հասկանան իրենցից տարիքով մե՞ծ ես, թե՞՝ փոքր: Ախր դա ի՞նչ կարեւոր ա սիրային հարաբերություններում: Մենակ հայ աղջիկները իրանց կտանջեն էտ հարցով. իրենց հավանած տղան փոքր ա տարիքով: 

«Ի՞նձ ես շատ սիրում, թե ասենք՝ Հասոյին» 
Արմեն Գյոզալյան, 26: Ախր փորձել պարզելը, թե նախկինի ինչն էի սիրում, ինչքան էի սիրում, ավելորդ լարվածություն է ստողծում սիրային հարաբերություններում: Եթե ես քեզ եմ հիմա սիրում, պե՞տք է վերհիշեցնել նախկինին, փորձել հետաքրքրվել նրանից ՝ էտպես ինձ մոտ հիշողություններ արթնացնելով, քեզ մոտ էլ կասկածներ: 

 Քրիստինա Միրզոյան 
aravot.am


ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+740 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan