ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 6:44:12 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2015 » ՀՈՒՆՎԱՐ » 22 » Հանդիպում Բերիոյ Հայոց Թեմի և Հալէպի Հայ Կաթողիկէ համայնքի Առաջնորդներին հետ
4:32:28 PM
Հանդիպում Բերիոյ Հայոց Թեմի և Հալէպի Հայ Կաթողիկէ համայնքի Առաջնորդներին հետ

Հինգշաբթի, 22 Յունուար 2015-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր գրասենեակին մէջ հանդիպում մը ունեցաւ, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանին և Հալէպի Հայ Կաթողիկէ համայնքի Առաջնորդ Գերապայծառ Տէր Պետրոս Արք. Միրիաթեանին հետ։

Հանդիպման ընթացքին լայնօրէն քննարկուեցան Սուրիահայութեան դիմագրաւած դժուարութիւններն ու մտահոգութիւնները։ Հոգեւոր հայրերը Վեհափառ Հայրապետին զեկուցեցին վերջին ամիսներուն ընթացքին շտապ օգնութեան մարմնի կատարած աշխատանքներու մասին։ Անոնք նաեւ պարզեցին մեր ժողովուրդի դժուարութիւններն ու կարիքները յատկապէս տնտեսական և ապահովական մարզերէն ներս։

Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց հոգեւոր առաջնորդներուն և համայնքային պատասխանատուներուն կողմէ կատարուող միասնական աշխատանքը և անոնց յարատեւ ու նուիրեալ ճիգը օգտակար հանդիսանալու մեր ժողովուրդին կարիքաւոր զաւակներուն։ Նորին Սրբութիւնը նաեւ թելադրեց որ իրենց յարմար նկատած եղանակով և նկատի ունենալով իրենց շրջապատի զգայնութիւնները, հերթական կերպով հրապարակային զեկոյց մը տան շտապ օգնութեան մարմնի կատարած աշխատանքներուն մասին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը իր ուրախութիւնը յայտնեց, որ հակառակ շարունակուող ոչ ապահով պայմաններուն ազգային եկեղեցական կեանքը աշխոյժ ու կազմակերպ վիճակ մը կը պարզէ։ Վեհափառ Հայրապետը յիշեցուց հոգեւոր հայրերուն որ Սուրիոյ մեր պատմական գաղութին վերակազմակերպումը համահայկական ու հրամայական անհրաժեշտութիւն է։ Ան ըսաւ որ պէտք է կառչած մնանք մեր գաղութին, և վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը Սուրիահայութեան նկատմամբ։


ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: համայնքի Առաջնորդներ, Հանդիպում, Հալէպի Հայ Կաթողիկէ, Բերիոյ Հայոց Թեմի P.R.+626 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2015  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan