ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2017-11-22 / 7:22:27 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՄԱՅԻՍ » 14 » «Արարատ» երգչախմբի և պարախմբի համերգի հատուկ հյուրերն էիրն Երևանի դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները
7:23:50 PM
«Արարատ» երգչախմբի և պարախմբի համերգի հատուկ հյուրերն էիրն Երևանի դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները
Հայի Ազգային և հոգևոր արժեքները ապրում են մեկը մյուսով` միմյանց լրացնելով, միմյանց ամրացնելով և պահպանելով: Ահա այս սկղբունքով արաջնորդվելով` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կառույցները շարունակում են սերտորեն համագործակցել Հայաստանի հանրապետության պետական կառույցների հետ: 

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, և Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միությունը, ՀՀ Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպեցին հերթական միջոցառումը և Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշեցին հանդիսավոր համերգով: 

Երեկ` մայիսի 13-ի երկոյան Հայաստանի երգչախմբային ընկերության համերգասրահում Կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ իրականություն դարձավ ԱՀԹ «Արարատ» հոգևոր միության համանուն երգչախմբի և պարախմբի համերգը: 
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, Երևանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ, սիրիահայերի «Կիլիկյան» դպրոցի մանկավարժական համակազմը և այլոք: 

«Արարատ» միության համանուն` «Արարատ» երգչախմբի կատարմամբ «Տեր եթե Զշրթունքս իմ բանաս», «Սուրբ Աստված» և մի շարք այլ հոգևոր երգերի կողքին հնչեցին նաև ժողովրդական «Ապարան», «Պապիկ մամիկ» և «Աղբյուր ես» կատարումները, որոնք նույնպես իրենց ուրույն տեղն ունեն «Արարատ» երգչախմբի երգացանկում, և ամեն անգամ հնչելով վերսկսում են ապրել հայ մարդու ազգային և հոգևոր գիտակցության մեջ: 

Ցանկացած երգչախումբ կենսունակ չի լինի, չի գոյատևի և չի կարողանա ծառայել նաև իր բուն նպատակին, եթե չհամապատասխանի նաև ժամանակի շնչին, ուստի «Արարատ» երգչախմբի կատարմամբ հնչեցին նաև «Господи помилуй», «Kyrie eleison», «Haleluyah», աշխարհահռչակ կատարումները: «Արարատ» երգչախմբի աղջիկները հանդես եկան նաև մեներգությամբ` կատարելով «Հայաստան» և «Հայ հայ» երգերը: 

«Արարատ» պարախումբը հանդիսատեսին ներկայացրեց «Ծաղկած բալենի», «Տոնական» պարերը և մի շարք այլ պարեր` հանդես գալով ազգային, ժողովրդական, ինչպես նաև նորացված և նորովի գործիքավորված և բեմադրված կատարումներով: 

Միջոցառման ավարտին, հանդիսատեսին իր խոսքը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: 

«Եկեղեցական տոնացույցերի համաձայն` Քրիստոսի Համբարձման տոնը նշվել է տաս օրեր շարունակ` մինչև Հոգեգալուստը», - Նշեց իր խոսքում Հայր Վարդանը` մանրամասնելով, որ նախկինում հիրավի ազգային և եկեղեցական տոները նշվում էին ավելի մեծ ճոխությամբ, և ուշագրավ է, այն փոստը, որ այդպիսի տոնակատարությունների շնորհիվ են հենց ազգային, ժողովրդական, հայրենասիրական երգերը, պարերն ու եկեղեցական շարականները հասանելի դարձել հասարակության լայն զանգվածներին: Երգչախմբերից և պարախմբերից տարածվելով սկսել են շունչ առնել նաև ժողովրդի սրտում. Այսօր նույնպես «Արարատ» միության երգչախումբը և պարախումբը իրականացնում են նման գործառույթ, սակայն նման միջոցառումները շատ ավելի շատ պետք է լինեն և պետք է վերականգնենք անցյալի ավանդույթները: Այդ ամենը իրականացնելու համար` որպես հանդիսատես հրավիրված դպրոցների տնօրենները և ուսուցիչները պետք է տանեն այս տոնակատարոթյունից մնացած հուշերը որպես մերան և կարողանան դրա տարածողը և քարոզիչը դանռալ իրենց կորթօջախներում:

 
 
 
 


ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+283 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՅԻՍ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan