ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2017-12-14 / 8:52:51 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՀՈՒՆՎԱՐ » 24 » ԽԱՉԵՐԹ. ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՈՑԱՑՈՒՄ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
1:13:32 PM
ԽԱՉԵՐԹ. ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՈՑԱՑՈՒՄ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Խաչերթ ազնիվ սիրո բարեխոս զորավոր Զորավար Սուրբ Սարգսի բարեխոսությանն ընդառաջ: 
Երիտասարդների առաջարկով Սուրբ Սարգսի տոնակատարություններին ավելացավ ևս մեկ միջոցառում: 
Հունվարի 26-ին` ժամը 14:30-ին, Երևանի (Կոնդ) Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի Սիրահարների այգի: Հոգևորականների առաջնորդությամբ Մասնակից երիտասարդներին կուղեկցեն Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրներ և թմբկահարներ: Խաչերթի մասնակիցները Սիրահարների այգում կմիանան տեղի ունեցող յուրահատուկ համերգային ծրագրին: 
Միջոցառման կազմակերպիչ ԱՀԹ-ի Սուրբ Սարգսի տոները կազմակերպող աշխատանքային խումբ` Մհեր Գասպարյան, Էլզա Մանուկյան, պատասխանատու` Տեր Հակոբ քահանա Խաչատրյան: 
Կմասնակցեն` 
ԱՀԹ-ի հոգևոր դաս, երիտասարդներ-պատասխանատու` Տեր Եսայի քահանա Արթենյան և Արարատ հոգևոր միության ատենապետ, ՀԵՀԵԿ գրասենյակի պատասխանատու Գևորգ Մկրտչյան, Թեմական երիտասարդական հոգևոր խորհրդի գրասենյակի պատասխանատու Հեղինե Մարգարյան: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տներ- առաջնորդությամբ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի 
Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն-առաջնորդությամբ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանի 
ՀԵՀԵԿ բուհական հանձնաժողով-առաջնորդությամբ Գեղամ Սարկավագ Ավետիսյանի 
Միաբաններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողով: 
Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա- պատասխանատու` Մարիամ Մարտիրոսյան: 
Երիտասարդություն Հասարակական Կազմակերպություն-պատասխանատու` Արմեն Ղուկասյան 
Եվ տարբեր երիտասարդական կազմակերպությունների բազմաթիվ երիտասարդներ: 
Սիրելի երիտասարդներ միացեք մեզ, և մեր Խաչերթով աղոթքին… 

Աշխատանքները կհամակարգի «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատարյանը: 

21.01.2013 15:00 – Համերգային ծրագիր. Խամփերյանի անվան ռազմաօդային ինստիտուտ. 
22. 01.2013 16:00 – Համերգային ծրագիր. Քանաքեռի հատուկ նշանակության բրիգադ. 
23.01.2013 15:00 – Համերգային ծրագիր. ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ. 
24.01.2013 12:00 – Համերգային ծրագիր. Արաբկիրի զինվորական հոսպիտալ. 
25.01.2013 13:30 – Համերգային ծրագիր. Ազատամարտիկ Արման Հովհաննիսյանի անվան 194 դպրոց. 
25.01.2013 18:00 - Բացօթյա մեծ միջոցառում. Կարապի լիճ: Ծրագրում` երգ և պար, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ` մրցանակներ և բացիկներ բոլոր ներկաների համար: Մուտքն ազատ է: Կազմակերպիչ` Երևան հեռուստատեսություն, աջակիցներ` Արարատյան Հայրապետական թեմ, Երևանի քաղաքապետարան. 
25.01.2013 19:00 -ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Խոկման հատուկ արարողություն. 
26.01.2013 11:00 - ԱՀԹՍ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներ: Ս. Պատարագ: Հավարտ պատարագի` երիտասարդների օրհնություն. 
26.01.2013 13:00 - Թումանյանի տուն-թանգարան. «Ռոտոնդա» թատերախմբի տոնական ներկայացում, զրույց, խաղեր: Ներկա կլինեն նաև Հալեպի «Կիլիկիա» վարժարանի սաները: 
26.01.2013 13:00 -Գեղագիտության Ազգային կենտրոն. Մանկապատանեկան տոնական ցուցահանդես: 
26.01.2013 14:00- Նկարիչների միության տուն: Արհեստավարժ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես. 
26.01.2013 15:00 - «Պողոսյան պարտեզներ` Սիրահարների այգի». աննախադեպ համերգ, հայտնի խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Ձիավոր, նվերներ և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: 

Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+308 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan