ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2017-12-14 / 8:58:32 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՓԵՏՐՎԱՐ » 12 » Եթե ուզում ես կործանել ազգին, պետք է քանդես նրա մեջ բարոյական բոլոր նորմերը. Հայր Կոմիտաս
2:09:16 PM
Եթե ուզում ես կործանել ազգին, պետք է քանդես նրա մեջ բարոյական բոլոր նորմերը. Հայր Կոմիտաս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների պատասխանատու Հայր Կոմիտաս Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տեղադրել, որում անդրադառնում է ժամանակակից բարքերին, որտեղ մարդիկ ավելի ու ավելի մեծ տեղ են տալիս սեռական ազատություններին` անտեսելով հոգևոր, բարոյական և հայեցի ապրելակերպը: 

Հայր Կոմիտասը գրում է. Եթե ուզում ես կործանել ազգին, պետք է քանդես նրա մեջ բարոյական բոլոր նորմերը և ազգը կդատապարտվի այլասեռմամբ կործանման։ Սեռական հարաբերությունը մարդու մեջ անասնականի արտահայտումն է, մի բան որը բնորոշ է բոլոր կենդանիներին։ Այդ գործողության բուն նպատակը՝ բնության մեջ, սերունդ ապահովելն է, եթե մարդ տրվում է դրան հաճույքի համար, դառնում է ավելի կենդանի, քան՝ կենդանիներն են։ Եթե այդպես է, ուրեմն իրականանում է մի նոր գործընթաց, եթե ըստ Դարվինի մարդն առաջացել է կապիկից՝ կենդանուց, հիմա մարդուն տանում են ետ՝ դեպի կենդանական կյանք։ Սեքսը կյանքի իմաստը չէ, այլ միջոց՝ մարդու մեջ մարդուն սպանելու, հոգևորը ոչնչացնելու։ 

Այսօր գիտությունը փաստել է, կինը յուրաքանչյուր տղամարդու հետ հարաբերությունից, նրա սերմի միջոցով փոխանցված գենետիկ հիշողության կրողն է դառնում, կանացի իր օրգանում, հետագայում նրանից ծնվածը լինում է այդ հիշողությունների քաոսի կրողը։ Պատահական չէր, որ նմանատիպերը ժողովրդի մեջ ներկայացվում էին որպես «բիճ» որը համարժեք է վիժվացք հասկացողության, հասարակության թափոն, տականք իմաստով, քանի որ նրա մեջ կերպարի հստակություն չկա... Ահա թե ինչու են այս բոլորը և ուր են տանում մեզ այդ ամենը։ Գիլգամեշն ասում էր ,,իր ժամանակը կանանց տրամադրողը կյանքում միայն քամի է հավաքում: 

Մարդը միայն աննպատակ սերմացան չէ, այլ արարող և ստեղծագործող, քանի որ ըստ Աստվածաշնչի մարդը ստեղծվեց Աստծո պատկերով և իր մեջ կրեց Նրա շուչը՝ Հոգին։ Չարժի անասունին ազատություն տալով, մեռցնել Աստվածայինը: 

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+375 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՓԵՏՐՎԱՐ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan