ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 8:08:33 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 8 » Ծնողների անուշադրությունն է դեռահասներին դարձնում էմո…
1:12:55 PM
Ծնողների անուշադրությունն է դեռահասներին դարձնում էմո…
Աստծուն չեն հավատում, կյանքից հոգնած և թույլ մարդիկ են… 

 Վերջին տարիներին էմոների շրջանում կատարած ինքնասպանությունների մասին լսելիս հասարակությունը որոշակի ուշադրություն է դարձնում դրանց հետ կապված ասեկոսներին, հաճախ անտեսում զանազան մասնագիտական վերլուծություններ և սկսում եզրեր փնտրել իրականության և հորինվածքի միջև: 

 Ելնելով այդ եիրտասարդների տարօրինակ ապրելակերպից` տեղեկացված լինելը և բազմակողմանի վերլուծությունը, ցանկալի է, որ լինեն անհրաժեշտւթյունից դրդված, քանի որ հետաքրքրությունը իրողության համապատասխան ուսումնասիրության դեպքում կարող է սպառվել, իսկ խնդրի հետևանքները տարեցտարի ավելի են անհանգստացնում: 

 Ինքնասպանության վերաբերյալ «Էմո» սուբկուլտուրայի որոշ հետազոտողներ այն բացատրությունն են առաջադրում, որ էմոներն ատում են իրենք իրենց և ավելի շատ են ենթարկվում ինքնասպանության, քան մնացած դեռահասներն ու երիտասարդները: 

 15-30 տարեկան 100 անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքում ակնհայտ դարձավ, որ դեռահասների էմո լինելը հասարակության մեծ մասի համար արդեն իսկ աննորմալ երևույթ է համարվում, քանի որ դրա հիմքում ընկած է սեփական անձին վնասելը: Այն հարցի շուրջ, թե ինչու են էմոները ինքնասպանություն գործում, հնչեցին տարբեր կարծիքներ` «Աստծուն չեն հավատում», «կյանքից հոգնած և թույլ մարդիկ են», «աննպատակ են ապրում», «եսասեր են, չեն մտացում իրենց ընտանիքի և հարզատների մասին»… Ինչպես էմոներն են նշում, իրենց շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով` ինքնասպանությունը, ինչը իրենք ողջունում են, և յուրաքանչյուր «իրեն հարգող» էմո մինչև 17 տարեկանը պետք է ինքնասպանության փորձ կատարի: 
 Հայաստանում այս չգրքանցված շարժման ներկայացուցիչներից մի 15 ամյա աղջիկ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց` «ես երակներս խորը չեմ կտրում, որ ծնողներիս շատ ցավ չպատճառեմ… ես ուղղակի դրանից հաճույք եմ ստանում, նյարդերս հանգստանում են: Բացի այդ` իմ շատ ընկերներ են ինքնասպան լինում…»: 

 Մեկանաբանության շուրջ հնչած կարծիքները հետևյալ են` «Երակները կտրելը դժգոհության արտահայտման ձև է կյանքից, բայց նույնիսկ այդ դեպքում ինքնասպանությունը չի արդարացվում, կապ չունի, թե անողը էմո է, թե ինչ…», «զգացմունքներին չեն տիրապետում: Եթե զգացմունքներդ չես կարողանում կառավարել, ուրեմն թույլ մարդ ես», «պարտադրված են անում, որովհետև դա նրանց հիմար օրենքներից է», «ռեալ կյանքով չեն ապրում, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ սկղբունքներով են առաջնորդվում», «անխելք են, պայյքարելու կարողություն չունեն», «իրենց լսած ռոք երաժշտությունն էլ է ինքնասպանության դրդում», «երկիրը քանդելու միջոց է, նույն բանն էլ աղանդավորներն են անում»… 
Շատերը առաջնային համարեցին այն, որ նման գործողությունները ծնողների ուշադրության պակասից է` «մինչև չափահաս դառնալը երեխայի համար ծնողն է պատասխանատու, դա դաստիարակությաունից է գալիս, հետո նոր շրջապատից»… 

 Ելնելով վերը նշվածից` ծնողներին խուրհուրդ է տրվում. 

 -մշտապես շփում պահպանել իրենց երեխաների հետ, 
 -ուշադիր լինել նրանց մոտ ի հայտ եկած տարօրինակությունների ու փոփոխությունների նկատմամբ, 
 -դիմել հոգեբանի օգնությանը… 

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: egoizm, դեռահաս, Ծնողների անուշադրություն, Luiza Sukiasyan, Inqnaspanutyunner, էմո, Emoizm, Hay Emo P.R.+1266 ՎԱՐԿԱՆԻՇ 5.0/1
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan