ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 6:51:18 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՀՈՒՆԻՍ » 27 » Բոլոր կրոնական ուղղությունները Հայաստանում, բացի Հայ առաքելական եկեղեցուց, գործում են փակ. Ա. Ամարյան
2:18:42 AM
Բոլոր կրոնական ուղղությունները Հայաստանում, բացի Հայ առաքելական եկեղեցուց, գործում են փակ. Ա. Ամարյան
Գոյություն ունեն սովորական աղանդներ եւ քայքայիչ աղանդներ: Ըստ ավանդական ձեւակերպման` սովորական աղանդ է համարվում այն կրոնական ուղղությունը, որը մեր ավանդական եկեղեցուց, այսինքն Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունից մի փոքր շեղում ունի: Այս մասին ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբ ում խոսել է ՙՔայքայիչ պաշտանմունքից տուժածների օգնության եւ վերականգնողական՚ կենտրոնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Ասուլիսի թեման քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունն էր, ըստ որի` այսուհետ, աղանդավոր դասալիքները համաներում կստանան եւ հանգիստ կարող են չծառայել հայոց բանակում: 

Քայքայիչ աղանդն այն է, որոնց գործունեության մեջ տանում են քայքայիչ ոլորտ` հոգեբանական ճնշում, հոգեւորսություն, բիզնես են իրականացնում եւ այլն: Կարո՞ղ եք ասել մի կրոնական ուղղություն, բացի մեր ավանդական եկեղեցուց, ուղղափառից, կաթոլիկից, իսկ ավետարանականին ժամանակին համարում էին բողոքական ճյուղ, բայց Հայաստանում ավետարականները եւս համարվում են քայքայիչ աղանդներ, որովհետեւ մեզ մոտ ղեկավարվում են այլ քայքայիչ աղանդներով, համագործակցում են իրար հետ` ընդդեմ մեր եկեղեցու եւ մարդու հոգեկանի ճնշման վրա են աշխատում: Բոլոր կրոնական ուղղությունները Հայաստանում, բացի Հայ առաքելական եկեղեցուց, գործում են փակ: 

Խարիզմատիկ եկեղեցիների վերադասը ասում է` ձեր ինչ գործ` որտեղ ենք ծախսում մեր փողերը, դե, իհարկե, մեզ հետաքրքիր չէ, բայց մեզ պետք է հետաքրքրի, թե ինչ պայմաններում առաջացան այդ փողերը, քանի որ դրանք խարդախությամբ ձեռք բերված փողեր են, հարկային դաշտից խուսափող գումարները նորմալ չեն կարող համարվել: 
- Այս օրենքը մտցնելու համար Եվրոպայից մեր երկրի վրա եղե՞լ են ճնշումներ: 
- Դե, հավանաբար, այդ ճնշումների արդյունքում են ընդունվել այս օրենքները, իսկ Հայաստանը չպետք է վախենա Եվրոպայից կամ ՙմեծ ձյաձյաներից՚: Մեզ մոտ ԱԱԽ-ն մոտ երկու տարի է ուսումնասիրություններ է կատարում կրոնական շարժառիթների մասին, բայց չկա որեւէ հրապարակում դրա արդյունքների մասին: 

Ազգային ժողովը չի անդրադառնում այս օրենքներին, իսկ Ֆրանսիայում վերջին 20 տարվա ընթացքում եղել է 4 խոշոր քննարկում աղանդավորների թեմայով, որի արդյունքում չեն փայփայել նրանց ու մի լավ ջարդ են իրականացրել` բոլոր կրոնական կառույցների կողմից կատարված հանցանքների հետ կապված, որը հիմնականում ուղղված է եղել հարկային դաշտի եւ պետականության վնասմանը: Այսօր Ռուսաստանը Եհովայի վկաների գրականությունը մտցրել է էքստրեմիստական գրականության շարքում, եւ արգելված է այդ գրականության տարածումը, ինչը տարածվում է Հայաստանում: Սա եւս վկայում է այն մասին, որ մենք մասնագետներ չունենք: 

Իրավունք Թերթ – Հանդիպում / Երեքշաբթի, 25 Հունիս 2013 00:00 
iravunk.com 
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: գործում են փակ, Բոլոր կրոնական ուղղությունները, բացի Հայ առաքելական եկեղեցուց, Հայաստանում, Ա. Ամարյան P.R.+909 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan