Այսօր կարծես թե շատերը մոռանում են թե ի՞նչպես 90 ականների սկզբներին` «ցուրտ և մութ» տարիներին, Հայաստանում լրիվ արհեստականորեն ներարկվեցին այսօր արդեն իրավունքներ ներկայացնող և իրենց ադապտացվել պահանջող կրոնական հոսանքները: Այդ տարիներին, դեռևս նոր էր բացվել Խորհրդային «Երկաթյա վարագույրը»` վերջ էր տրվել աթեիզմին և Եկեղեցիները կրկին վերագտնում էին իրենց իրավունքները: Սակայն ավանդական Առաքելական, Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները չէին հասցրել վերականգնել իրենց ուժերը նախկին Խորհրդային տարածքներում, երբ վերոնշյալ «Եկեղեցիները» հայտնվեցին` ներարկվեցին արևմուտքից և սկսեցին ֆինանսավորվել: Այսպիսով` կարէլի է ասել, որ ավանդական եկեղեցիներից ոչ մեկը չհասցրեց վերականգնել իր երբեմնի փառքը, հեղինակությունն ու նշանակությունը, քանզի սնանկ հասարակության մեջ գտնվող լավ ֆինանսավորված հոգևորսություն անողները` մի շարք միջոցներ գործադրելով կարողացան ոչ շատ մեծ ժամանակահատվածում իրենց կողմ ներգրավվել բազմահազար «ունկնդիրների»:
Հայ Առաքերական Եկեղեցու դիրքորաշմամբ` այդ բոլոր կառույցները աղանդներ են, քանզի նրանք երբեք համայնքներ և հավատացյալներ չեն ունեցել Հայաստանում, այլ եկել և որսացել, իսկ այնուհետև նաև վերամկրտել են Հայ Առաքելական Եկեղեցու անդամների: Այս ամենից կարելի է հետևություն անել, որ նրանք առաջացել են Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ատելություն, հակակրանք և թշնամանք քարոզելու հնոհիվ:
Հայաստանում գործում են Սայենտոլոգների, մունականների, օկուլիստների, սպիրիտիզմի (հոգեպաշտների), յոգայի և կրիշնայականության, սատանայապաշտների զանազան խմբեր: Ընդհանուր առմամբ կա ավելի քան 70 գրանցված կրոնական կազմակերպություն և գրեթե նույնչափ էլ չգրանցված կազմակերպություններ կան, որոնք գործում են օրենքից դուրս:
Աղանդավորական շարժումները քրիստոնեական եկեղեցու կյանքում նոր երևույթներ չեն: Դեռևս I–III դարերում փիլիսոփայական տարբեր հոսանքների ազդեցությամբ ձևավորվել են բազմաթիվ աղանդներ, հերձվածներ ու հերետիկոսական ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջնորդը: Ժամանակակից աղանդներում այդպիսիք են, օրինակ, Ռասելը՝ Եհովայի վկաների, Միլլեր–Վայթ զույգը՝ ադվենիստների, Սմիթը՝ մորմոնների համար: Սկզբունքը նույնն էր նաև պատմական աղանդների դեպքում, ինչպես Արիոսը՝ արիոսականների, Պողոս Սամոսատցին՝ պավլիկյանների համար և այլն:
Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: Սուրբ Գրքի պատգամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսոփաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաստերով:
Հիսուս Քրիստոսը ժամանակին կանխատեսել էր, որ իր խոսքերի սխալ մեկնաբանությամբ հանդես կգան կեղծ քարոզիչներ: IV դարից սկսած Հայ եկեղեցում նույնպես երևան են եկել աղանդներ՝ մծղնեականությունը, բորբորիտները, պավլիկյաններն ու թոնդրակեցիները: Աղանդավորական շարժման դեմ պայքարում անգնահատելի է V դարի պատմիչ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունը: XIX–XX դարերում են առաջացել կեղծ քրիստոնեություն և ամբողջատիրական գաղափարներ քարոզող Եհովայի վկաների, մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունինների (Միավորման եկեղեցի) աղանդները:
«Զգո՜ւյշ եղեք, չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և մոլորեցնեն շատերին»: Մատթեոս 24. 4–6:
|