ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 12:51:50 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՀՈՒՆԻՍ » 28 » «Արարատ» երգչախումբը և պարախումբը համերգային ծրագրով այցելեցին ուսուցիչներին
8:16:39 PM
«Արարատ» երգչախումբը և պարախումբը համերգային ծրագրով այցելեցին ուսուցիչներին
Այս օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը «World Vision» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Ծաղկաձորում իրականանում էին Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատման հերթական դասընթացները: 

Երեկ` հունիս 27-ին, ուսուցիչների առաջ համերգային ծրագով հանդես եկավ նաև Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու «Արարատ» հոգևոր միությունը` համանուն երգչախմբի և պարախմբի ելույթներով: 

«Արարատ» միության հագևոր հովիվ Տեր հակոբ քահանա Խաչատրյանի օրհնությամբ, և միության աջակիցների ջանքերով` «Արարատ» միության այցը Ծաղկաձոր վերածվել էր ուխտագնացության: 
Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում Տեր հակոբ քահանա Խաչատրյանի հանդիսապետությամբ, միության դպրաց դասի սպասավորությամբ և անդամների մասնակցությամբ կատարվեց ժամերգության արարողություն, որի ավարտին «Տեր ողորմեայի» ծնկաչոք երգեցողությամբ` ուխտավորներն աղոթեցին հայ ազգի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարօրության համար: 

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ «Արարատ» միության երիտասարդները ծանոթացան նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Ներեկեղեցական հարաբերություններ» բաժնի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանի հետ, որից հետո` միասին մասնակցեցին միության աջակիցների մատուցած սիրո ճաշին: 

Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան դահլիճում հավաքված բազմաթիվ ուսուցիչներին «Արարատ» երգչախբին և համանուն պարախմբին ներկայացրեց ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, ով նշեց, որ սա առաջին համագործացությոնը չէ «Արարատ» միության հետ, սակայն` այս տարի առաջին անգամ որոշվեց համագործակցել նաև հենց ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում, քանի որ «Արարատ» միության երգչախմբի և պարախմբի կատարումները, ինչպես նաև ողջ «Արարատ» միության գործունելաոճը որպես օրինակ ծառայեցնելով` ուսուցիչները կարող են մեծ ներդրում իրականացնել կիրակնօրյա դպրոցներում, - «Ինչպես ամեն տարի, այդպես էլ այս անգամ` ըստ ծրագրի, վերապատրաստման օրերը պետք է եզրափակվեին գեղարվեստական որևիցե ծրագրով, որին այս անգամ առաջարկեցին մասնակցել «Արարատ» միությանը»: 

Երկմասանի համերգային ծրագրի ընթացքում «Արարատ» երգչախումբը և պարախումբը հանդես եկան դասական, էստրադային և հոգևոր երգեցողությամբ և հայկական ազգային պարերով: 

վերապատրաստումների ընթացքում եղել են սուրբգրային, դավանաբանական, բարեպաշտական սովորություններին վերաբերող, բանախոսություններ ինչպես նարև դասապրոցեսի անցկացման մեթոդաբանության քննարկումներ: 

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+767 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan