ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 3:07:24 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2013 » ՄԱՐՏ » 3 » ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈԳԵՎՈՐ ԳԻՏԵԼԻՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1:42:36 PM
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈԳԵՎՈՐ ԳԻՏԵԼԻՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Չխոստովանված ու թողության չարժանացած, մարդու սրտի գաղտնարանում թաքնված մեղքը, որքան էլ, խղճի քարացման կամ քնեցման հետևանքով, թվա, թե մոռացվել ու անհետացել է, մի օր անպայման պիտի արթնանա, գլուխ բարձրացնի` խղճի տանջանք պատճառելով: Քրիստոնյան հավատում է, որ, միևնույն է, «չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և ոչ գաղտնի բան, որ չիմացվի», քանի որ Տեր Հիսուսի Երկրորդ գալստյանը դատաստանի առաջ է կանգնելու և իր բոլոր մեղքերն ամենքին հայտնի են դառնալու: Բայց միայն այդ Մեծ դատաստանը չէ, որ սպասում է ամեն մարդու: 

Իր մարմինն ու երկիրը լքող մարդուն սպասում է սատանային կողմից հարուցվող մի մարտ, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու հոգին լքում է մարմինը` գնալու հոգիների կայանները (օթևանները)` արդարների կամ մեղավորների, ուր ուրախալից հույսով կամ դառնությամբ պիտի սպասի Մեծ դատաստանի օրվա հատուցմանը: Ըստ Եկեղեցու հայրերի ընդհանուր նկարագրության` մարդու մահվան ժամանակ հայտնվում է նրա հրեշտակը (կամ հրեշտակներ)` հոգին տանելու: 

Հոգին երկնքի ներքո գտնվող օդային ոլորտով անցնելիս (որն ինչպես գիտենք սատանայի և նրա հրեշտակների իշխանության ոլորտն է), հարձակման է ենթարկվում բազմաթիվ չար ոգիների (չար հրեշտակների, այսերի, դևերի) կողմից, որոնք մարդուն հիշեցնում են նրա մեղքերը, այսինքն` այն, ինչը նրանում պատկանում է իրենց: 

Այս մարտում հոգու պաշտպանն ու օգնականն է նրա հրեշտակը (կամ բարի հրեշտակներ), որն արդարի հոգին ազատելով այս հարձակումներից` բարձրացնում- հասցնում է երկինք` արդարների կայանները` Անդրանկաց Եկեղեցին, ուր հավաքված են հրեշտակները և և արդարների ու սրբերի հոգիները: Այստեղ հոգին ուրախալից հույսով սպասում է Մեծ դատաստանի օրվա հատուցմանը, երբ արդեն ո՛չ միայն հոգով, այլև հարություն առած մարմնով, այսինքն` կատարելապես, պիտի ճաշակի հավիտենական բարիքները Երկնքի արքայության մեջ: Իսկ մեղսաշատ հոգին, այս մարտում պարտվելով, չի կարողանում անցնել երկինք և մնում է երկնքի ներքո` մեղավորների կայանում` այնտեղ երկյուղով ու հոգու տանջանքով սպասելու Մեծ դատաստանին ու վերջնական դատապարտությանը: 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Աղբյուրը` www.facebook.com/Ararathogevormiutyun

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+853 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2013  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan