ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 8:53:02 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2015 » ՀՈՒՆՎԱՐ » 24 » Ամեն ինչ արել է ամուսնուն Եհովայի վկա դարձնելու համար` տուժել են անչափահաս երեխաները
11:57:52 PM
Ամեն ինչ արել է ամուսնուն Եհովայի վկա դարձնելու համար` տուժել են անչափահաս երեխաները
«Իրավունքը» դեկտեմբերի 26-ին հրապարակել էր «Եհովայի վկա ծնվել եմ, Եհովայի վկա էլ կմեռնեմ. դժոխք` Խաչատրյանների ընտանիքում» անվանումով հոդված, որտեղ անդրադարձել էին Երեւանաբնակ Խաչատրյանների ընտանիքում տիրող լարված իրավիճակի, Եհովայի վկա հարսի պատճառով: Վերջինս ամեն ինչ արել է ամուսնուն եւս Եհովայի վկա դարձնելու համար, սակայն ապարդյուն: 

Այդ ամենի պատճառով, սակայն, տուժել են անչափահաս երեխաները, որոնք, ինչպես այսօր մեզ փոխանցեց վերջինիս սկեսրայրը` Լյովա Խաչատրյանը, հրաժարվում են իրենց աղանդավոր մորից: «Արդեն երկու ամիս է` երկու թոռներս մեզ հետ են ապրում: 
Երրորդ թոռս երեք տարեկան է եւ մոր մոտ է: Երեխաները մոր առաջ պայման են դրել` իրենց կարող է տեսնել այն դեպքում, երբ կհրաժարվի «Եհովայի վկաներ» աղանդավորական կառույցից»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Խաչատրյանների հարսը` Բախշյան Ալվարդը, կարծես թե ցանկանում է դարձի գալ, բայց Եհովայի վկա քրոջ ու մոր ազդեցությունից չի կարողանում ազատվել: «Մի քանի օր առաջ զանգահարել էր իր մեծ աղջկան, որը 13 տարեկան է, եւ նրան ասում էր, որ հայրը կամուսանա ուրիշ կնոջ հետ, քանի որ տղամարդը չի կարող առանց կնոջ ապրել: 

Նա սեռական հարաբերություն պետք է ունենա: Դուք պատկերացնում եք`13 տարեկան աղջկան ինչ է ասում: Աղջիկն էլ ասել է` եթե մայրը կամ հայրը ամուսնանան ուրիշի հետ, իրեն պետք չեն»,- եզրափակեց Լ. Խաչատրյանը: Այնուամենայնիվ մեր զրուցակիցը հույս ունի, որ տղան եւ հարսը նորից կմիավորվեն, հարսն էլ կհրաժարվի «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ լինելուց: 


 ՍՈՆԱ ՍՅՈՒՆԵՑԻ ԴԱՎԹՅԱՆ 
iravunk.com

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1015 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2015  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan