ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2017-10-18 / 11:37:41 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՆՈՅԵՄԲԵՐ » 2 » Աղանդների դեմ պայքարը հուզական լինել չի կարող` անհրաժեշտ և օրհասական են օրենսդրական փոփոխություններ. Արմեն Աշոտյան
11:06:39 AM
Աղանդների դեմ պայքարը հուզական լինել չի կարող` անհրաժեշտ և օրհասական են օրենսդրական փոփոխություններ. Արմեն Աշոտյան
ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ով նախկինում արդեն աչքի էր ընկեր աղանդավորական-կրոնական կազմակերպությունների դեմ արգելքներ դնոք օրենսդրական խոփոխությունների մասին հայտարարություններով` կրկին անդրադարձել է այդ խնդրին: Արմեն Աշոտյանը երեկ երեկոյան իր Ֆեյսբուքյան պատին գրել է`, - «Եկեք նույն եռանդով, որով հակաաղանդավորական ստատուսներ ենք գրում, պայքարենք համապատասխան օրենք ընդունելու համար:

Աղանդների դեմ պայքարը հուզական լինել չի կարող: Իրականում անհրաժեշտ և օրհասական են օրենսդրական փոփոխություններ: Օրինակ, պետք է վերջապես սահմանել, ինչ է հոգևորսությունը: Ժամանակին իմ առաջարկած օրինագծում առաջարկել էի հետևյալ ձևակերպումը: 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը։ 

Հոգեորսություն է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում ՝ 

ա) առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, 
բ) գործադրվում է ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում կամ հարկադրանք, 
գ) ձեւավորվում է ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ, 
դ) կիրառվում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում, 
զ) անձը կրկնակի եւ ավելի անգամ հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրերում, ինչպես նաեւ հեռախոսազրույցով՝ առանց իր ցանկության կամ խնդրանքի»: 

«Ավելի մանրամասն` այստեղ http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=28162 »- գրում է ԿԳ նախարարն ավարտելով իր ֆեյսբուքյան հայտարարությունը:

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+263 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՆՈՅԵՄԲԵՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan