Արարատի բնակիչները խոսել են. Երեխաներին սպանած կինը «Եհովայի վկաներ» աղանդի անդամ է
Արարատ քաղաքում իր երկու երեխաներին խեղդելու միջոցով սպանած Ռոզա Ալոյանը և նրա ամուսինը Գավառի մանկատան սաներ են եղել և պետության կողմից բնակարան ստանալուց հետո տեղափոխվել են Արարատ ու բնակվել այնտեղ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դեպքի... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
Էլեկտրոնային մամուլում տեղ գտած «Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղի» նյութի առնչությամբ տեղեկացնում ենք հետևյալը. սույն հարցը միշտ եղել է Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում:
Տարիներ շարունակ համայնքի հոգևոր կարիքները հոցացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
Աղանդների «ոտնահարված» իրավունքների մասին բարձրաձայնում են, իսկ Առաքելական եկեղեցու իրավունքները անտեսում…
Շաբաթներ առաջ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ' «Համագործակցություն հանուն ժոողվրդավարության» կենտրոնը, Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում կազմակերպել էր «դասընթացներ»' սկսնակ և գործող լրագրողների համար:
Դասընթացի կազմակերպման և անցկացման գլխավոր դերերում՝ հանրությանը քաջ հայտնի Ստեփան Դանիելյանը, Ավետիք Իշխանյանն ու Մեսրոպ Հարությունյանն էին:
Ավետիք Իշխանյանը մասնակիցների տեսակետին ծանոթացել էր դասընթացների սկզբում և բաժանել երկու խմբի' խղճի ազատության դեմ և կողմ: Սակայն, խղճի ազատություն ասելով նկատի ուներ միայն կրոնի ազատություն... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
Արցախի աղանդավորները. Որոշել են վրեժ հանել դպրոցի տնօրենից
Չբավարարվելով այն բանով, որ առաջին ատյանի դատարանը բավական վիճահարույց վճիռ էր կայացրել՝ աղանդավորուհուն վերականգնելով դպրոցի իր աշխատանքին, նրա հայրը և ամուսինը որոշել են վրեժ հանել դպրոցի տնօրենից։ Սկզբում նրանք հոգեբանական գրոհներ են սկսել տնօրենի ընտանիքի վրա։ Մարիամի՝ ոչ մի տեղ չաշխատող ամուսինը՝ Արմենը, դպրոցի տնօրենին հայտարարել է, թե իրենք, բառացիորեն, «դուրս կմղեն ընտանիքը գյուղից, կամ էլ ինքը նրանց պարզապես կմորթի…»։
Իրական աղանդների թիվը Հայաստանում մեծ չէ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները.այսօր լրագրողներին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա հերքեց փաստը, որ մեր տարածաշրջանում աղանդավորների թիվը հասնում է շուրջ 300.000-ի. բանն այն է, որ նրանցից 180.000-ը կաթոլիկներ են, 40.000-ը` եզդիներ, միայն 100. 000-ն են աղանդավոր:
Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցու վրա բարբարոսական հարձակում է կատարվել
Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա բարբարոսական հարձակում է կատարվել. տեղեկացնում է «Երկիր Մեդիան»։ Օգոստոսի 19-ի երեկոյան եկեղեցի են մտել 2 վրացի երիտասարդներ, ամենայն հավանականությամբ` հարբած, եւ լկտի ու անհարգալից պահվածք դրսեւորել:
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվը լինելով՝ մշտապես հետևում եմ Օձունին վերաբերվող նորություններին: «YouTube» -ում տեսնելով «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնություն իրեն կոչող խմբավորման կողմից «Անտերությունից կործանվող սրբավայրեր. բացառիկ կադրեր» եկեղեցիների նկարների շարքը` ցավով և զարմանքով այնտեղ գտանք Օձունի եկեղեցին (իրականությանը չհամապատասխանող նկարով): Նկար, որ նկարվել էր մինչև տանիքների խոտածածկի մաքրումն ու սալիկների նորոգումը:
Անձին, ում խաբելով ու զոմբիացնելով ներքաշել են աղանդավորական կառույց, նորմալ կյանքին վերադարձնելու համար կպահանջվի 2-7 տարի և ահռելի մեծ ֆինանսական միջոցներ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, իրենց կենտրոնը վերջին հինգ տարվա ընթացքում կարողացել է նման աջակցություն ցույց տալ ընդամենը 10-15 մարդու:
ըստ yerkir-ի Օգոստոսի 5-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում Մարմարաշեն գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվից հաղորդում է ստացվել, որ նույն օրվա գիշերը անհայտ անձը, կոտրելով նշված եկեղեցու մուտքի դռան փականը, դուրս է հանել մետաղյա գանձանակը և եկեղեցու վերջնամասում մետաղյա փականը կոտրելով՝ գողացել 220.000 դրամ: ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
«Լսի այ Տեր հայրիկ, դու քո կյանքը վտանգի տակ ես գցում, ավելի լավ ա ջնջի էտ վիդիոները, որ գցել ես, թե չէ ես կջնջեմ: Ես հակեր եմ ու նորմալ ասում եմ, որ անես: Աստծո դեմ ես հելել, քո իմանալով դու Աստծո համար ես անում: Եթե Աստված ուզենար, ինքը հենց կաներ, Աստծուն մարդկային օգնություն պետք չի: Տակ շտո թարգ տուր էս ամեն ինչին ու հանի էս վիդիոները: 2 օր հետո մտնելու եմ ու եթե տեսնեմ մեջն են վիդոները, ես ինքս կջնջեմ ու կփակեմ էս սայթը: Տակ շտո դու ինքդ արա ավելի լավա»: Ամիսներ առաջ youtube-ում «կյանքի խոսք» աղանդի մասին տեղադրված տեսանյութեր... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>