|
ԳԼԽԱՎՈՐ » » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ
ԾՆՈՒՆԴԸ ՏՈՆՎԵՑ Աստվածածնի ծննդյան օրը նաև Մարիամ անունը կրողների անվանակոչության օրն է: Աստվածամոր ծննդյան օրը նրա անունը կրող եկեղեցիներում պատարագի արարողություն է կատարվում: Սեպտեմբերի 8-ին Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցին բազմամարդ էր: Ասյտեղ հավաքվում էին ոչ միայն տեղացիները, այլև բնակիչներ հարակից համայնքների... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
|
Խոկման արարողությունները կշարունակվեն Սեպտեմբերի 6-ին ժամը 18-ին Արարատյան Հայրապետական Թեմի Ս. Սարգիս եկեղցում «Արարատ» միության հոգևոր հավիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հանդիսապետությամբ կկատարվի խոկման արարողություն` խորհելու ժամ: Այս արարողությունով ամառային ընդմիջումից հետո, միությունը կվերականգնի խոկման արարողությունների պարբերական ընթացքը:
|
Քեսաբի ավանդութները և ուխտատեղիները կապված Աստվածածնի հետ 15 Օգոստոսի ամենամօտ կիրակին, Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօնն է: Եկեղեցիներուն մէջ պատարագէն ետք, խաղողը կ'օրհնուէր եւ ժողովուրդին կը բաժնուէր: Հաւատացեալները խաղող չէին ուտէր մինչեւ խաղողը չօրհնուէր:
|
Ուխտագնացություն դեպի Հավուց Թառ Հավուց Թառ (Ամենափրկիչ) վանքային համալիրը գտնվում է Կոտայքի մարզում` Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափի լեռան գագաթին, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն էր: Սակայն 1755թ-ից վանքը ավիրվել է և ամայացել: Խոնարհված եկեղեցիները ոչ միայն հուշարձաններ են, որոնց այցելելով շփվում ենք պատմական արժեքների հետ, այլ նաև ուխտատեղիներ, որոնց պիտի մոռացության չմատնենք, այլ միշտ հիշենք:
|
ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ Օգոստոսի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի երիտասարդական հոգեւոր խորհրդի հոգեւոր հովիվ է նշանակվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» մայր միության հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգեւոր խորհուրդը մի մարմին է, որը համակարգում է թեմական կառույցից ներս գտնվող երիտասարդաց միությունների գործունեությունը:
|
Ս. Նավասարդ Սրբազանը ԶԼՄ-ների բամբասանքների մասին
-Ողջախոհ որևէ մեկին ասելիք չունեմ: Խոսքս վերաբերվում է միայն ծայրաստիճան դյուրահավատներին. դա պարզապես անորակ հեքիաթ է: Եկեղեցում և եկեղեցականների մեջ նման երևույթներ տեղ չունեն: Եկեղեցին մեկ ամբողջություն է իր նվիրապետությամբ' ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին,- ասաց Տ. Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանը:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվականը» գրել էր, որ տևական ժամանա... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
|
«Պատմա-մշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման որեւէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել» - Վերջին օրերին մի շարք պնդումներ եղան այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «մոռացության» են մատնել Սանահինի վանական համալիրը եւ որեւէ միջոցներ չեն ձեռնարկել այն նորոգելու համար:
|
ԹԱԼԱՆՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՍԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻՑ Ըստ մեզ հասած տեղեկություններիՙ հունիսի 12-ին երկու հայ անձնավորություններ Լոնդոնում պատարագի ավարտին մոտեցել են Ներսես ավագ քհն. Ներսեսյանինՙ նրա կարծիքը իմանալու համար 5 հայկական մանրանկարների եւ երկու յուղանկարների վերաբերյալ: Նրանց հետաքրքրում էր այդ պատկերների նյութական արժեքը վաճառքի դնելու պարագայում:
|
ՀԵՀԵԿ երկրորդ պատգամավորական ժողով Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հուլիսի 7-10-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ծաղկաձորում կանցկացվի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության /ՀԵՀԵԿ/ երկրորդ պատգամավորական ժողովը:
|
ԳԱՐԵԳԻՆ Բ. «ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ԱՌԻԹ ԴԱՌՆԱ` ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՌՆՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ» Հնգօրյա միջեկեղեցական եւ հովվապետական այցով, Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդի հրավերով Վրաստանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Փաստորեն ի վերջո կայացավ Վեհափառի բազմաթիվ անգամ հետաձգված այցը: Վրացական Սադախլո անցակետում մեր պատվիրակությանը դիմավորել են վրաց պատրիարքը եւ հոգեւորականները, Թբիլիսիի եւ Մառնեուլի ... ԸՆԹԵՐՑԵԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ >>>
|
|
|
| ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК |
|
|